Ավելին 7 ամիս առաջ - 19:21 07-12-2025

Արուսիկ Տիգրանյանի՝ մազահեռացման մասին ելույթից հետո մրցանակաբաշխությունը դարձավ սկանդալային

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Յութուբյան ալիքների մրցանակաբաշխությունը։ «Տարվա լավագույն բլոգեր» անվանակարգում հաղթել է Արուսիկ Տիգրանյանը։ Սակայն մրցանակից հետո բլոգերը հայտնվել է ակտիվ քննարկումների կենտրոնում, քանի որ իր շնորհակալական խոսքում անսպասելիորեն անդրադարձել է մազահեռացման թեմային, ինչը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել։

Դեպքին արձագանքել է նաև բլոգեր Լևոն Բադալյանը․ նա իր ինստագրամյան սթորիներում քննադատել է Արուսիկի խոսքը և հավելել, որ մրցանակին, իր կարծիքով, ավելի արժանի էր Ռուբեն Եսայանը։

Բացի այդ, Արուսիկ Տիգրանյանը հոլովակ էր հրապարակել հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանի հետ։ Զրույցի պահին նրանց է մոտենում Ավետ Բարսեղյանը՝ ջերմորեն շնորհավորելով Ամալյային մրցանակի կապակցությամբ։ Այդ պահին Արուսիկը զարմացած հարցնում է՝ «Իրար հե՞տ եք», ինչին Ամալյան պատասխանել է, որ ոչ, քանի որ Ավետը ամուսնացած է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից