Մամուլ 11 ամիս առաջ - 09:10 04-12-2025

Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին հասկանալիորեն մեծ աղմուկ բարձրացրեց տեսանյութը, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Տեսանյութը տարածած օգտատերը նշել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:Ուշագրավ էր, սակայն, որ այդ ամբողջ պատմության մեջ, ընդհանուր զայրույթի ու դատապարտման մթնոլորտում ինչ-որ պահից թեման շեղվեց դեպի մասնակիցներից մեկը, ավելի ստույգ՝ նրա հայրը, որը պաշտոնյա է, ավելի ստույգ՝ քրեակատարողական հիմնարկներից մեկի պետի տեղակալը: Արդյունքում հանրության զայրույթը հիմնականում ուղղվեց հենց նրանց՝ հոր և որդու ուղղությամբ: Այնինչ, նույնիսկ տեսանյութերից է երևում, որ տղաներից մեկը ոչ թե մասնակցում է ծեծին, այլ բաժանողի դերում է: Մեր տեղեկություններով, հեցն այդ միակ բաժանողն էլ նշյալ պաշտոնյայի՝ Ռուբեն Գասպարյանի որդին է:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie