Մամուլ 7 ամիս առաջ - 08:50 02-12-2025

Տերարամներ են բուծում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին` այն եկեղեցիներում, որոնք շրջիկ պատարագների շրջանակում ինքն «ասպատակել է», շարունակեն պատարագներ կազմակերպել, մասնակցել, լուսանկարներ հրապարակել՝ իբրեւ թե Մայր Աթոռին դավաճանած հոգեւորականներին հանրությունը չի մերժում, եւ անգամ առանց Փաշինյանի էլ մարդաշատ պատարագներ են մատուցվում․ մարդիկ այցելում են, հաղորդություն ստանում, եւ նորանոր հոգեւորականներ են միանում Վեհափառի անունը զեղչելու գործընթացին։Սրանով էր պայմանավորված այն, որ կիրակի օրը, երբ Փաշինյանը Սուրբ Սարգիսում էր, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզպետները լուսանկարներ հրապարակեցին, որ մասնակցել են, մեկը` Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Հովհաննավանքի պատարագներին։

Եթե Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը բավարարվեց մեկ տողով, որ մասնակցել է «սուրբ եւ անմահ պատարագի», ապա ՔՊ-ական Սերգեյ Մովսիսյանն ավելի խոսքաշատ էր գտնվել․ «Ինչպես ամեն կիրակի, այս կիրակի եւս Հովհաննավանքում մեր հավատավոր հայրենակիցների մասնակցությամբ մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների հետ հաղորդություն ստացանք՝ սուրբ խորհրդով ամրապնդելով մեր կապն Աստծո հետ։ Պատարագը մատուցեց Տեր Արամը»։

Իսկ Արարատի մարզպետը մասնակցում էր երեւանյան պատարագին։ Ինչ վերաբերում է Սուրբ Սարգիսում անցկացված պատարագին, ապա, որոշ տեղեկություններով, Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել, պատճառաբանություն չի ընդունելու, քանի որ կիլոմետրեր չպետք է կտրեն անցնեն, սակայն, միեւնույն է` բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել է առաջնորդին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ ՝ 02 12․ 25 թ

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև