Ներքին 11 ամիս առաջ - 19:01 30-11-2025

Ցուցաբերել 0 հանդուրժողականություն պատարագի գրաքննությանը և եկեղեցու զավթմանը․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ ես, Հայկ Դորունցը և մի խումբ քաղաքացիներ հնչեցրել ենք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը պատարագի այն հատվածում, որտեղ պետք է հնչեր նրա անունը, բայց չի հնչել, զեղչվել է, քանի որ 385 եկեղեցի, մոտ 150 հազար Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հանձնածը պատարագաքննել է:

Սա գրաքննություն է, անարգանք հավատացյալ քաղաքացիների հանդեպ, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտում, սահմանադրության խախտում, մեծամտություն, եսամոլություն, քինախնդրություն և մանրախնդրություն, միջազգային իրավունքի քայքայում:
Հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է:

Մենք պարզապես չենք հնչեցրել կաթողիկոսի անունը, մենք գրաքննությունն ենք ի չիք դարձրել, վերադարձրել ենք ճիշտ տեքստը տեղը:

Որևէ կուսակցության, հատկապես ահաբեկչական կուսակցության առաջնորդ իրավունք չունի գրաքննելու որևիցե կրոնական կազմակերպության օրինական արարողությունն ու տեքստը:

Կոչս է բոլոր գրողներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, մշակութային գործիչներին ու գիտնականներին կոշտ արձագանքել այս գրաքննությանը:

Ինչպես նաև իրավապշտպանները, հասարակական ու քաղաքական գործիչները, ցուցաբերեք 0 հանդուրժողականություն պատարագ գրաքննելու կապակցությամբ:

Դատախազությունն արդեն ցույց է տվել, որ այն դատախզություն չէ. հրաժարվել է գործ հարուցելուց Նիկոլ Փաշինյանի դեմ 209-րդ և 441-րդ հոդվածներով (Կրոնական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար)

Ուրեմն ցանկացած հավատացյալ ինքը պիտի ստանձնի իր եկեղեցու պաշտպանությունը, որովհետև իրավապահ համակարգը ստանձնել է ժողովրդավար երկիր հանձնածի քմահայճույքների իրականացումը:
Եվ ոչ միայն հավատացյալ, այլ աթեիստ, ագնոստիկ, ապաթեիստ, քանի որ սա միայն կրոնի հարց չի, կարգ ու կանոնի հարց է

Չերկմտեք, չերկնչեք, չվախենաք: 5000 հոգու խաբելով, սպանելով Արցախը հանձնածները շատ չնչին են, որ ձեզ վախ ներշնչեն:

Ազատություն գերեվարված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին

Եվ ազատություն շանտաժներից, կոմպրոմատներից ու գայթակղություններից այն հոգևորականներին, ովքեր ընկել են 2000-ից ավելի խաչքար հանձնած դեղին մամուլի խմբագրի ճիրանները:

ՀԳ. ինձ եկեղեցուց ուժով հեռացնելու, ազատությունից զրկելու հանգամանքը անպայման գտնելու է իրավական պատասխան, թեև բոլորս էլ գիտենք, հռչակագրի ու սահմանադրության խախտումը ջուր խմելու պես բան սարքածի հետ ի՞նչ իրավական դաշտ»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie