Արտաքին 11 ամիս առաջ - 23:37 29-11-2025

Ժամանակն է փոխել պաշտպանության պլանը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի և գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի հետ և հայտնել է, որ ժամանակն է վերանայել Ուկրաինայի պաշտպանության պլանը, տեղեկացրել է «Украинская правда»-ն։

«Ժամանակն է վերանայել Ուկրաինայի պաշտպանության հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ մեր պետության պաշտպության պլանը։ Ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տվել, թե կոնկրետ որոնք պետք է լինեն թարմացվող առաջնահերթությունները», ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրենք համաձայնության են եկել, որ Շմիգալը կպատրաստի փոփոխությունների մանրամասն առաջարկներ և կներկայացնի դրանք նախարարների կաբինետի հաստատմանը։

Նա ավելացրել է, որ պաշտպանության նախարարը նաև զեկուցել է Նիկոլաևի և Խերսոնի մարզեր կատարած իր ուղևորությունների և պաշտպանական միջոցառումների մասին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում