Ներքին 11 ամիս առաջ - 18:23 27-11-2025

Հոգևորականներին վերագրվող հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է. Տեր Եսայի

Մի քանի բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է, «Ազատությանն» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն», – հավելեց նա:

Հայտարարությունն այսօր շրջանառեցին իշխանամերձ լրատվամիջոցները: Ըստ այդ հրապարակումների՝ եպիսկոպոսները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որտեղ փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։

Վարչապետն այսօր իր ճեպազրույցում անդրադարձել էր այդ հայտարարությանը՝ այն կասկածի տակ չդնելով. «Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում: Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ»:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie