Մամուլ 9 ամիս առաջ - 09:12 27-11-2025

ԵՄ դեսպանները քարտ-բլանշ են տվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Քաղբանտարկյալների հարցով ընդդիմադիրների հրավիրած լսումներին երեկ գլխավոր դատախազը չէր ներկայացել: Լսումները բոյկոտել էին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները, որոնց եւս հրավիրել էին` ներկա գտնվելու կամ ներկայացուցիչ ուղարկելու։ Լսումներին մասնակցում էր միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով մասնագետ Լիլիթ Օհանյանը, որը, նիստերի դահլիճում նստած, հետեւում էր լսումներին։

Փաստորեն, ժողովրդավարական արժեքների ջատագով հռչակված ԵՄ անդամ պետությունների դեսպանները ոչ միայն իրենք չեն հետաքրքրվում քաղաքական հետապնդումներով եւ չտեսնելու են տալիս Հայաստանում բռնություններն ու ապօրինությունները, այլեւ անգամ նման քննարկումներին չեն մասնակցում` բացահայտորեն ցույց տալով, որ կողմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ նրան քարտ-բլանշ են տվել երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
08:19 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են․ «Հրապարակ»