Մամուլ 11 ամիս առաջ - 08:26 26-11-2025

Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան պայքարի գոր­ծով անցնող միակ կին բանտարկյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխելու հարցը շարունակում է քաղաքական-հասարակական շրջանակների քննարկման առանցքում մնալ: Գործով անցնող բազմաթիվ տղամարդկանց կալանքը տնային կալանքով կամ վարչական վերահսկողությամբ փոխվելուց հետո շատերին է հետաքրքրում, թե ինչու չեն փոխում Լիդիայի խափանման միջոցը` ինչ է արել այս աղջիկը, որի նկատմամբ ռեժիմը նման դաժանությամբ վրեժխնդիր է լինում։

Մենք օրեր առաջ գրել էինք ՔՊ կուլիսներում ընթացող վարկածներից մեկի մասին, թե Լիդիան էր Վահագն Ալեքսանյանի արդեն հանգուցյալ մոր հետ հայտնի միջադեպի ժամանակ բախվել: Դա տեղի է ունեցել գարնանը, երբ Սրբազան շարժման անդամները Նիկոլ Փաշինյանին անվստահության հարցումն էին անում։

Սակայն մի ստվար զանգված էլ կարծում է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի, քանի որ նա էր Փաշինյանի խրտվիլակով տպավորիչ ակցիայի գլխավոր հերոսուհին եւ կատաղի պայքար էր մղում, որ խրտվիլակին ոստիկանները «բերման չենթարկեին»։

Այդ ակցիան Սրբազան պայքարի ներկայացուցիչներն իրականացրին անցած տարվա հոկտեմբերին՝ դատախազության շենքի մոտ։ Փաշինյանի խրտվիլակը կալանավորի հագուստով էր, ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել՝ Արցախում ցեղասպանությանը, էթնիկ զտմանը հանցակցության համար:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ