Ներքին 4 տարի առաջ - 10:36 06-02-2022

Նարեկ Մանթաշյանի պաշտպաններն ահազանգել են իրենց պաշտպանյալի առողջական վիճակի կտրուկ վատացման մասին

Նարեկ Մանթաշյանի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Տաթևիկ Հակոբյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ իրենց պաշտպանյալ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․

«Երեկ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նարեկ Մանթաշյանը ունի շաքարային դիաբետ, որը այսօր հասել է մահացու 27 նիշի: Խնդրի վերաբերյալ պարոն Մանթաշյանը փորձել է տեղյակ պահել իր պաշտպաններին, բայց ԱԱԾ խայտառակ ապօրինության արդյունքով դա եղել է անհնարին, քանի որ ԱԱԾ-ն արգելել է Ն.Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա:

Այսօր պաշտպան Տաթևիկ Հակոբյանը որոշել էր հերթական անգամ այցելել Նարեկ Մանթաշյանին, սակայն ՔԿՀ-ում նրան տեղեկացրել էին, որ պարոն Մանթաշյանը հոսպիտալացվել է: Մենք փորձել ենք պարոն Մանթաշյանին գտնել տարբեր ԲԿ-ներում, սակայն՝ ապարդյուն: Եվ միայն րոպեներ առաջ ենք կարողացել գտնել պարոն Մանթաշյանին, երբ նրան բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են ՔԿՀ: Հայտնում ենք նաև, որ բուժօգնությունից հետո Ն.Մանթաշյանի «շաքարը իջել է» 20, ինչը ևս ծայրահեղ բարձր է: Ն.Մանթաշյանի ինքնազգացողությունը ևս շարունակում էր մնալ ծանր»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ