Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 15:06 22-11-2025

Ուկրաինայի պարտությունը փաստաթղթավորվում է, այն է՝ կապիտուլյացիա

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․

Ուկրաինայի պարտությունը փաստաթղթավորվում է, այն է՝ կապիտուլյացիա, եթե կուզեք՝ ռուս-ամերկյան, Պուտին-Թրամփ պայմանավորվածություն:

Երբ անդադար գրում եմ, որ Ռուսաստանին չի կարելի անտեսել, սա նկատի ունեմ նաև:
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից հետո Հայաստանում շատ էր գրվում Մոսկվայի անխուսափելի պարտության մասին: Մեր արևմտամետները Արևմուտքից ավելի արևմտամետ դուրս եկան, ինչպես մեր ռուսամետներն են Ռուսաստանից ավելի ռուսամետ:
Բայց պետք չէ ողբալ Ուկրաինայի մասնատումը, պետք է դրանից դասեր քաղել, մանավանդ, որ վերջին հարյուր տարում Հայաստանը ևս զոհ է գնացել գերտերությունների պայմանավորվածություններին՝ հույս դնելով, որ մեծ քեռիները կգան ու կփրկեն:

Այսպես, 1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 22-ին, երբ ռուս բոլշևիկների ու թուրք քեմալականների հարվածների տակ Հայաստանը արյունաքամ էր լինում, ԱՄՆ նախագահ Վիլսոնը հրապարակեց իր հայտնի Իրավարար վճիռը՝ 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով միացյալ Հայաստան:
Այդ օրերին, նախքան Ալեքսանդրապոլ մեկնելը՝ Կարաբեքիրի հետ ստորագրելու Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան ու ռազմատուգանք վճարելը, Ալեքսանդր Խատիսյանը մեկ օրով շտապ մեկնում է Թիֆլիս, որպեսզի դաշնակիցների դեսպանատներում քննարկի Հայաստանին հնարավոր օգնությունը:

Բրիտանացիները պատասխանում են, որ ոչինչ անել չեն կարող և խորհուրդ են տալիս ընդունել թուրքերի վերջնագիրը:

Երբ Հովհաննես Քաջազնունին նեղսրտած բրիտանացիներին ասում է՝ չէ՞ որ Հայաստանը Անգլիայի դաշնակիցն է, բրիտանացին պատասխանում է՝ ո՞վ ասել, որ դուք մեր դաշնակիցն եք:
Նույնն է ռուսների և Ռուսաստանի դեպքում: Ի՞նչու ենք համոզված եղել, որ Ռուսաստանը մեզ փրկելու է:

Մեր ընդդիմության քիմքին չի գալու, երբ գրեմ, որ 2020 թվականին եղել է Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություն: Չեմ ասում, որ մեր պարտության մեղավորը ռուսներն ու թուրքերն են: Դա չեմ ասում: Մեր պարտության մեղավորը մենք և գործող իշխանությունը առաջին հերթին:
Այսօր էլ պետք չի մտածել, որ իբր արևմտամետ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին նրանց ծաղրական անվանում էր եվրայոնջա, Հայաստանը փրկում է Ռուսաստանից:

Պետք է անդադար կրկնեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է շատ զգույշ լինել.... Հատկապես այսօր, երբ Ռուսաստանը լուծում է Ուկրաինայի խնդիրը և ավելի շատ ժամանակ ունի այլ տեղերում զբաղվելու և բզբզալու:

Գազը փակելը կամ Լարսը փակելը համերք չարյաց փոքրագույնը:

Եվ ընդհանրապես, ճանաչեք չափներդ, այսինքն՝ ճանաչենք մեր չափը և այս երկիրը չտանենք նոր արկածախնդրությունների:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie