Ներքին 10 ամիս առաջ - 14:33 20-11-2025

Լոռու և Կոտայքի մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է գազաբենզալցակայանների գործունեություն Լոռու և Կոտայքի մարզերում։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մարզային մասնագետների կողմից իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1բ հասցեում շահագործվող բենզալցակայանում, հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի 8-րդ նրբանցքի թիվ 7 հասցեում «Ե.Դ.Է» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և գազալցակայանում։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում վերոնշյալ օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների մի շարք խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։

Արդյունքում, ելնելով հայտնաբերված խախտումների բնույթից, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջովին դադարեցնել նշված լցակայանների շահագործումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Նշենք, որ Տեսչական մարմնի Լոռու և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում լցակայանները կապարակնքվել են մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ