Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:29 19-11-2025

Հանրությանը պետք է ներկայացվի՝ ինչ աշխատանք է կատարվել՝ ծափաթաղցի փոքրիկի սպանությունը բացահայտելու ուղղությամբ. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ի՞նչ եղավ Ծափաթաղցի փոքրիկի սպանության քննությունը: Հիշեցնեմ, որ փոքրիկին վեց օր որոնելուց հետո, դին հայտնաբերել են Ծափաթաղից մոտ 9 կմ հեռավորության վրա: Հետո ներքին գործերի նախարարը հայտարարում է՝ լրագրողների հետ ճեպազրույցում, որ երեխայի հայրը խոստովանել է իր կատարած սպանությունը, խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել իր երեխային: Ըստ ներկայացվածի, հայրն իբրեւ թե ասել է, որ այդ քայլին գնացել է ընտանեկան խնդիրների պատճառով, կասկածելով, թե այդ երեխան իրենն է: Ավելին, նախարարի մակարդակով ներկայացվում է, թե հայրը վեց օր շարունակ տեղից տեղ է տարել փոքրիկի մարմինը, որ չգտնեն:

Կրկնեմ, այս ամենն ասվում է նախարարի մակարդակով, փոքրիկի դին գտնելուց ժամեր անց: Ընդ որում նշվում է, որ հոր հանդեպ կասկածը եղել է առաջին իսկ օրից: Բայց, չի ասվում, եթե այդ կասկածը եղել է առաջին իսկ օրից, ինչպե՞ս է հայրը կարողանում գտնվել աչալուրջ հայացքից դուրս եւ վեց օր շարունակ փոքրիկի մարմինը տեղից տեղ տանում՝ ոստիկանությունից, փրկարարներից աննկատ:

Միթե՞ այդ աստիճան դիլետանտ կամ անպատասխանատու է աշխատել իրավապահ համակարգը, որ կորած փոքրիկի հարազատները կարող էին մեկ րոպե իսկ մնալ ուշադիր հայացքից դուրս, ընդ որում անկախ հանգամանքից՝ կասկածե՞լ են իրավապահները նրանցից որեւէ մեկին, թե՞ ոչ:

Այդ ի՞նչ ընտանեկան խնդիր պետք է լիներ, այդ ի՞նչ վիճակում պետք է լիներ հայրը, որ երեխայի՝ իրենը չլինելու կասկածով խեղդեր նրան:

Մեղմ ասած, ոչ այնքան համոզիչ եւ ամբողջական պատկեր է, որ ներկայացվել է հանրությանը:

Եվ ամեն ինչ լռել է: Քննությունը նոր բան պարզե՞լ է: Ի՞նչ են պարզել մինչեւ հիմա:

Ես բոլորովին հակված չեմ շրջանառվող դավադրապաշտական ինչ ոչ վարկածների, բայց ներկայացված պաշտոնական վարկածը մեղմ ասած ունի հարցեր, որոնց պատասխանները պետք է ներկայացնել հանրությանը:

Այլապես, երեխայի հետ պատահած ողբերգությունը մնում է ընդամենը որպես այդ օրերին լրահոսում դիտումներ արձանագրած մի հերթական դրվագ, որն անցավ՝ գնաց: Մինչդեռ, մնացել են հարցեր:

Հանրությանը պետք է ներկայացվի, թե ինչ աշխատանք է կատարվել ողբերգությունը ամբողջապես բացահայտելու ուղղությամբ: Դա առնվազն անհրաժեշտ է համակարգային հետեւությունների համար:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի