Ներքին 10 ամիս առաջ - 21:35 17-11-2025

Կոմկուսի կալանավորված անդամ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվեց Արտյոմ Մկրտչյանին

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիի 31 ԸԸՀ-ում այսօր տեղի է ունեցել հրատապ նիստ` օրակարգում 2 հարց է ընդգրկված եղել։ Առաջին հարցով քննվել է Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամներից մեկի` Հասմիկ Խաչատրյանի ընտրացուցակից դուրս գալու դիմումը։

Նշենք, որ օրերս Oragir.News-ի հետ զրույցում «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հայտնել էր, որ Հասմիկ Խաչատրյանը գրություն էր գրել ընտրական ցուցակից դուրս գալու համար, որովհետև ինքը լինում է երկրից դուրս, այսինքն` հաճախակի է բացակայում։ Եվ որպեսզի հարց չլինի` նա ընտրական ցուցակից դուրս գալու դիմում է գրել։

ԸԸՀ նիստի երկրորդ հարցը վերաբերվում էր Գյումրիի ավագանու Կոմկուսի կալանավորված անդամ Տիգրան Ավագյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին հանձնելուն։ Կոմկուսի կալանավորված անդամ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվեց Արտյոմ Մկրտչյանին։

Նշենք, որ Արտյոմ Մկրտչյանը Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն է զբաղեցնում։ Արտյոմ Մկրտչյանը քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետն է։

Հարկ է նշել, որ ՏԻՄ օրենքի հոդված 18-ը, որը վերնագրված ՝ Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը, սահմանում է՝ Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` 1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավար. 2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ. 3) աշխատել իրավապահ, պետական անվտանգության եւ դատական մարմիններում:

Այնպես, որ Արտյոմ Մկրտչյանը պիտի հստակ որոշում կայացնի` կա'մ ավագանու անդամի մանդատը կվերցնի, կա'մ կհրաժարվի մանդատից և կշարունակի իր գործունեությունը կոմունալ բաժնի պետի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր