Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 11:02 17-11-2025

Նուբարաշենի աղբավայրում արգելափակոցներ կան, տեսախցիկներ՝ դեռ ոչ

Երևանում Նուբարաշենի խճուղի 4 հասցեում տեղակայված աղբավայրում արգելափակոցներ և լուսավորության համար հենասյուներ են տեղադրվել, իսկ տեսախցիկների տեղադրման աշխատանքները դեռ իրականացվում են։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցիչ Առուշանյանը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել էր, որ աղբավայրի տարածքում՝ բոլոր մուտքերի ու ելքերի մոտ, պետք է արգելափակոցներ տեղադրվեն, որպեսզի կողմնակի անձինք ելումուտ չունենան։ Նա նաև ընդգծել էր, որ պետք է լուսավորություն լինի ու տեսախցիկներ տեղադրվեն։

«Այժմ մուտքերն ու ելքերը վերահսկվում են, կողմնակի անձանց մուտքերը բացառվում են։ «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից լուսավորության ցանց է անցկացվել, 29 հենասյուն է տեղադրվել, որոնց վրա կան լուսատուներ։ Այժմ ընթանում են տարածքի տեսահսկման աշխատանքները»,- նշեց Առուշանյանը։

Նրա խոսքով՝ իրականացվել են նաև հավաքված աղբից մաքրման, հողային շերտով ծածկման աշխատանքներ։ Ողջ տարածքում ապահովվել է տեխնիկայի անցանելիության հասանելիություն, որպեսզի խնդրի առաջացման դեպքում հնարավոր լինի արագ այն լուծել և վերացնել։

Առուշանյանը նաև ընդգծեց՝ աղբավայրի տարածքում առանձնացվել է շուրջ 5000 քմ հատված, որտեղ հարթեցում է իրականացվել, ինչպես նաև ասֆալտի քերուկով պատում։ Այս ամենն իրականացվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի մեքենաների մուտքն ու աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie