Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 օր առաջ - 10:00 15-11-2025

Բուժվելը կդառնա ձրի. հիվանդների հոսքը կպատռի բյուջեն

Մեծ փորձության առաջ է ՔՊ-ական կառավարությունը, որը կարող է հանրային բողոքի ալիք բարձրացնել։ Հունվարի 1-ից ներդրվելու է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Բայց թե՛ իշխանությունները, թե՛ բուժհիմնարկները դրան անպատրաստ են, չեն պատկերացնում, թե ինչ խնդիրներ են ծագելու, ինչ ծավալի հոսքեր են լինելու և ինչպես են մերժելու հիվանդներին, որոնք կուզենան օգտվել ապահովագրված բուժսպասարկումից։

«Հունվարի մեկն է, Նոր տարի է, մարդիկ դիմավորել են նոր տարին և վատ են զգացել: Ի՞նչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի 2-ի կամ 3-ի կամ 4-ի համեմատ այս տարի»,- նոյեմբերի 14-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց է ուղղել, թե ի՞նչ է փոխվելու 2026-ի հունվարից՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո։ Անահիտ Ավանեսյանն ի պատասխան նշել է, որ նախ խորհուրդ են տալու քիչ և առողջարար սնվել։

Այս պարզ հարցուպատասխանը առերևույթ տպավորություն է թողնում, որ համակարգն անպատրաստ է, չեն պատկերացնում, թե ինչ է լինելու։

Ընդդիմախոսները կարծիք են հայտնում, թե առողջության համապարփակ ապահովագրության անվան տակ պարզապես՝ ուզում են մտնել քաղաքացու գրպանը, ստիպել՝ ամեն ամիս վճարել։ Այսինքն՝ ժողովրդի ուսերին հավելյալ հարկային բեռ է ավելանալու։ Այն ուղիղ դրվելու է քաղաքացիների վրա, որոնց ստիպելու են վճարել ապահովագրության վճարը, հակառակ պարագայում սպառնալու են, որ շատ թանկ գին կարող են վճարել, երբ դիմեն բժշկին։

Այսպիսի զարգացման արդյունքում՝ բժիշկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, հավանաբար, ավելի կխորանա հանրության շրջանում, ավելի շատ բժիշկների կծեծեն։ Բժիշկներն էլ ավելի կչարանան ժողովրդի նկատմամբ, ավելի կարհամարհեն մարդուն և կշատանան հիվանդանոցներում մահվան դեպքերը։

Նշենք, որ 2026 թվականի բյուջեով առողջապահության նախարարությանը հատկացվելու է 210 միլիարդ դրամ, 9 միլիարդ էլ նախատեսված է հավելյալ ծախսերի համար։ 2025 թվականի բյուջեով Առողջապահության նախարարությանը հատկացվել է 162 միլիարդ 996 միլիոն դրամ։ Այսինքն՝ առողջապահության բյուջեն նկատելի ավելացել է։ Ենթադրելի է, որ ավելացումը կանխատեսված է նաև ապահովագրական վճարների հաշվին։ Եվ հարկատուների հավելյալ միջոցները, ենթադրաբար՝ ուղղվելու են նաև այն մարդկանց բուժսպասարկմանը, որոնք կուզենան պետության հաշվին բուժսպասարկում ստանալ։ Իսկ այդպիսի մարդիկ շատ են լինելու հունվարի 3-ից հետո։

Մինչև 18 տարեկաններն ու 65-ից բարձր տարիքի մարդիկ հունվարի 3-ից հարկատուների հաշվին կուզենան օգտվել բուժսպասարկումից։ Եթե նրանց մի մասը նախքան այդ չէր դիմում՝ փող չունենալու պատճառով, ապա հունվարի 3-ից գրեթե բոլորը կփորձեն օգտվել իրենց ընձեռված իրավունքից։ Այս հեռանկարը սարսափեցնող է։ Եթե առողջապահության համակարգը ամիսներով հերթագրի դիմողներին, ապա արժեզրկելու է բուժսպասարկումը, մարդկանց մոտ զզվանք առաջացնելով համակարգի և իշխանությունների հանդեպ։ Մարդկանց մի մասն էլ այդքան երկար չի սպասելու ու շատ թանկ վճարելով, ստանալու է բուժսպասարկում։ Արդյունքում՝ Փաշինյանի վարկանիշն էապես ընկնելու է։ Այս մտավախությունն է, հավանաբար, դրդում Փաշինյանին լրացուցիչ պարզաբանումներ, հավաստիացումներ ստանալ նախարարից, որ էշը ցեխից հանելու են։

Իսկ եթե առողջապահության համակարգը փորձի հունվարի 3-ից համարժեք սպասարկել բոլոր դիմողներին, ապա համակարգը կծանրաբեռնվի, բյուջեն կպատռվի, այդ հավելյալ ծախսերի համար նախատեսված 9 մլրդը ևս կսպառվի։ Ամենաշատը՝ կարող են ձգել մինչև հունիս ամիսը, մինչև ԱԺ ընտրությունները, տպավորություն ստեղծելով, թե բուժօգնությունն իրոք անվճար է որոշ խմբերի համար։ Իսկ ընտրություններից հետո կպարզվի, որ նախարարության բյուջեում փող չկա, և հիվանդները պետք է մոտ 1 տարի սպասեն, որ 2027-ի բյուջեով սպասարկվեն։

Պարզ ասած՝ ՔՊ-ն հունվարի 3-ից ծառանալու է մի բեռան տակ, որը, հավանաբար, գցելու է ոտքին, հարվածի տակ դնելով առաջնորդի վարկանիշը։ Միակ հույսն այն է, որ մարդիկ քիչ կդիմեն բժշկի, կզբաղվեն ինքնաբուժությամբ, օրինակ՝ եթե հունվարի 3-ին շատ ուտեն, խմեն, ապա բժշկի չդիմեն։ Այս դեպքում գուցե համակարգը կդիմանա ու բյուջեն չի պատռվի, ստեղծելով ֆինանսական ռիսկեր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ