Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 14-11-2025

Նիկոլը գլուխը պատին ա տվել․ Արցախը տվեց դրանց, էլ ինչ անի․ հարցում

ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել մի գործիքով՝ Ղարաբաղի հարցով։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դուրս է բերվել թակարդից. «Այսօր այս մարդիկ ասում են՝ դե ինչ ուզել են՝ տվել եք։ Ընդհակառակը, վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը, ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից՝ ինչը չի երևում ու չի էլ երևալու երբեք։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ իրենից շատ ոչ ոք ոչինչ չի արել Արցախի համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը տվել է ադրբեջանցիներին, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։
«Իրանք գիտեն, ով ինչ է արել։ Ասում ա՝ասելով չի, գործը էրևում ա, որ ոչինչ արած չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն Արցախն ադրբեջանցիներին է տվել։
«Բայց ինչ ա արել Նիկոլ Փաշինյանը։ Արցախը տվեց դրանցը, էլ ինչ պիտի անի, այ քեզ բան։ Ինքն ասել ա, գլուխը պատին ա տվել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի համար ոչինչ չի արել։
«Մեր էրեխանց գլուխը տրավ կերավ, Արցախի համար ոչինչ չի արել, չի անում։ Ինքը մատի վրա ֆռռացնում ա մեր ժողովրդին»,- ասաց նա։

«Չեմ կարծում, որ էդպես է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան