Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 19-06-2025

Փաշինյանը գլուխը քարին է տալիս. տարավ, երեխեքի գլուխը կերավ, հիմա էլ ասում է՝ անկախ ենք. հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանն իր պաշտոնավարման տարիներին ավելի անկախ և ինքնիշխան է դարձել։

Այսօր էլ՝ հունիսի 19-ին, Ազգային Ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ այսօր, որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ։

«Մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ»,- ասաց Փաշինյանը։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Համաձա՞յն եք, որ Փաշինյանի կառավարման 7 տարիներին Հայաստանն անկախ է դարձել»։

Հարցվածներից մեկի խոսքով՝ Հայաստանն անկախ է եղել միայն Սովետական միության ժամանակ։

«Քանի այս հիմարը կա, ի՞նչ անկախություն»,- պատասխանեց մի քաղաքացի։

Անցորդներից մեկն էլ նկատեց, որ Հայաստանին մնացել է մի քանի ամիս։

«Հայաստանն անկախ չէ, և քաղաքական իրավիճակը շատ մտահոգիչ է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մի տղամարդու խոսքով՝ Հայաստանը երբեք անկախ չի եղել։ «Փաշինյանը շատ բան է պնդում։ Նա անգրագետ, թուրք և անպատկառ թշնամի է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ