Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:32 12-11-2025

Հեղափոխության օրերին դեսպաններն ինձ միջնորդություն են առաջարկել, ես մերժել եմ․ Փաշինյան

Հեղափոխության օրերին Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ հանդիպում է եղել․ այդ հանդիպումը տեղի է ունեցել Մարիոթում, ես օրը չեմ կարող ասել։ Նրանք առաջարկել են միջնորդություն, ես մերժել եմ, ես ասել եմ՝ կարիք չունեմ օտարերկրյա ներկայացուցիչների միջնորդության։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև անդրադարձել է շրջանառվող այն լուրին, որ Սամվել Կարապետյանի որդու և Թաքոնի հարցազրույցից հետո ինքը հանձնարարել է իր աշխատակազմին մեկ այլ հարցազրույց կազմակերպել ամերիկյան մեկ այլ հայտնի լրագրողի հետ․ «Նախ սկսեմ նրանից, որ այսօր մենք բազմաթիվ միջազգային, այդ թվում՝ ամերիկյան, լրագրողներից հարցազրույցի հայտեր ունենք, բայց ինչպես տեսնում ենք նախընտրում ենք հարցազրույց տալ հայաստանցի լրագրողներին: Ես նկատի ունեմ, եթե ձեզ թվում է, թե պետության ղեկավարի համար մեծ բարդություն է միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, էդքան էլ ճիշտ չի ձեր պատկերացումը: Ուղիղ հարցին, ուղիղ պատասխան»։

Խոսելով Թրամփի՝ Հայաստան այցի չեղարկման մասին, Փաշինյանն ասաց․ «Մենք նման այցի վերաբերյալ հայտարարություն չենք արել, ով հայտարարություն արել է, թող նա էլ պարզաբանի, որովհետև ինչպես ձեզ համար, այնպես էլ մեզ համար դա եղել է լրատվություն»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով