Մամուլ 10 ամիս առաջ - 08:57 11-11-2025

Վաղարշապատում ընդդիմադիրները «որոշել» են հաղթել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Առաջիկա կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Նախընտրական քարոզարշավն ընթանում է մեծ թափով: Մինչ տարբեր բողոքներ ու ահազանգեր են ստացվում, որ իշխանությունները կիրառում են վարչական ահռելի ռեսուրս, ընդդիմադիր թեկնածուները ակտիվ հանդիպումներ են ունենում բնակչության հետ, ներկայացնում են իրենց մոտեցումները:

Թեկնածուներն իրենց հանդիպումների ժամանակ կամ այլ ելույթներում մեծամասամբ ներկայացնում են այն խնդիրները, որոնք առկա են համայնքում և այն լուծումները, որոնք իրենք առաջարկում են և հաղթելու դեպքում պատրաստ են կարգավորել: Մի փոքր տարբերվում է «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որի որդին անմահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Որպես հերոսի հայր՝ հասկանալի է նրա զգացմունքային քարոզարշավը: Սակայն մյուս կողմից՝ Մանուկյանի ելույթները չեն սահմանափակվում «լոկալ» խնդիրներին անդրադարձով, այլև ունեն գլոբալ քաղաքական ենթատեքստ: Օրինակ՝ օրերս այցելելով Եռաբլուր՝ նա ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է։ «Գալու է օրը, որ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին և՛ ռազմադաշտում, և՛ բոլոր ոլորտներում»,- նշել էր թեկնածուն։
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնալով զրոյին է հավասարվում հաջողության հասնելու հավանականությունը:

Առանց այդ էլ վաղարշապատցիները, մեղմ ասած, դրական վերաբերմունք չունեին ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հանդեպ, որը, լինելով հերոս Մեխակ Մեխակյանի որդին, համագործակցում է ՔՊ-ի հետ: Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի արդյունքում ընդհանրապես ՔՊ վարկանիշը շրիշակից ցածր է: Ի դեպ, վերջին հանգամանքը էապես ազդել է նաև Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժի՝ «Հանրապետություն» կուսակցության վարկանիշի վրա, իսկ վերջինիս թեկնածուի ձեռքերով Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու վրա «գործ սարքելու» դեպքից հետո ընդհանրապես վարկանիշի մասին խոսք չկա:

Ավելին, կան տեղեկություններ, որ դրանից հետո նույնիսկ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է խուսափում երևալ Էջմիածնում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել