Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:10 08-11-2025

Նիկոլը փորձում է արդարացնել իր քաղաքական հանցանքները՝ իբր «խաղաղության օրակարգի» անվան տակ. Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գրառումը․

Վերջին ժամերին Նիկոլն անդադար գրառումներ է անում՝ փորձելով արդարացնել իր քաղաքական հանցանքները՝ իբր «խաղաղության օրակարգի» անվան տակ։ Նա փորձում է համոզել, թե իր որոշումները՝ Արցախը հանձնելուց մինչև պետական ինստիտուտների քանդումը, եղել են «անխուսափելի քայլեր»։ Ու հենց այդ ճիգը արդարանալու, արդեն իսկ խոստովանություն է․ մարդը, որ արդարանում է, գիտի, որ մեղավոր է։

Նա այլևս չի ղեկավարում՝ նա պաշտպանվում է։ Պաշտպանվում է սեփական խղճից, պատմությունից և այն ճշմարտությունից, որը վաղ թե ուշ հնչելու է. նա մեղավոր է սեփական ժողովրդի, սեփական պատմության և սեփական պետության նկատմամբ։

Փաստացի իշխանությունը արդեն չի ծառայում պետությանը, այլ՝ մեղքն է պաշտպանվում իշխանությամբ։

Եռաբլուրն ու Եղբայրական պանթեոնը լուռ վկաներն են կատարված հանցագործությունների։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie