Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 13:52 06-11-2025

Հովհաննավանքից երիտասարդի բերանը փակելով դուրս են հանել «իր իսկ անվտանգության համար». Փաշինյան

Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին կարգալույծ քահանայի կողմից մատուցված «պատարագի» ժամանակ «իրավունք չունեք պատարագ անել» գոռացող քաղաքացուն՝ Հայկ Դորունցին, անվտանգության աշխատակիցները ուժով դուրս են հանել՝ ապահովելու հենց քաղաքացու անվտանգությունը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել։ Ասել են, որ որոշում է կայացվել, այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով, որովհետև նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել և դրա համար այդ որոշումը կայացվել է»,- ասել է նա։