Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:30 04-11-2025

Զբաղված է. «հեղափոխության» մասին գիրք գրելու համար 207 մլն ստացած ռեկտորը խուսափում է հարցերից

207 մլն դրամ կամ շուրջ 540.000 դոլար է ՀՀ վարչապետի աշխատակազմը գաղտնի ընթացակարգով ու առանց մրցույթի, առանց հանրային թափանցիկության՝ հատկացրել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին, 2020-25թթ.-ին։ Այս որոշման մանրամասները գաղտնազերծվել են 2025-ի օգոստոսի 8-ից հետո։

ՀԿ հիմնադիր ու նախկին նախագահ Վարդան Ազատյանը կառավարության որոշմամբ 2024թ. նշանակվել է նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր։

Հատկանշական է, որ ՀԿ-ի կայքում էլ չենք գտնում գեթ մեկ նշում այդ օգնության ու ստացված արդյունքների մասին։

Այստեղ առաջանում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները Oragir.News-ը փորձեց ստանալ հենց Վարդան Ազատյանից, սակայն մոտ 1 շաբաթ նրան զանգելու և մեկնաբանություն ստանալու փորձերն ապարդյուն եղան։

Մեզ հուզող հարցերի պատասխաններն ի վերջո ստանալու նպատակով մեր նկարահանող խումբն այցելեց Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա, սակայն ռեկտորը՝ «չափազանց զբաղված» լինելու պատճառով հրաժարվեց հանդիպել մեզ հետ և պատասխանել հարցերին։

Մեր նկարահանող խմբին հորդորեցին գնալ «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ», որտեղ կարող ենք հանդիպել Վարդան Ազատյանին և պայմանավորվել հարցազրույցի համար։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր չէ այս պահին պայմանավորվել հետագա հարցազրույցի համար, մեզ բացասական պատասխան տվեցին։

Այս ամենից կարելի է ենթադրել մեկ բան․ գաղտնի ընթացակարգով՝ 5 տարվա համար 207 մլն դրամ ստացած Վարդան Ազատյանը խուսափում է լրագրողներից և հանրությանը հետաքրքրող հարցերից։

Նշենք, որ Oragir.News-ն ուզում էր պարզել՝ ինչո՞ւ է 207 մլն դրամ տրամադրելու որոշումը գաղտնի մնացել մի քանի տարի, ինչո՞ւ Վարդան Այվազյանն ինքը հաշվետվութուն չի ներկայացրել, ի՞նչ են արել այդ գումարով, դրամաշնորհի համար իրենք են դիմե՞լ, թե՞ իրենց առաջարկել են, Վարդան Ազատյանի կողմից 2018-ի հեղափոխության մասին գրված գիրքը կապ ունի՞ դրամաշնորհի հետ, իշխանությունները պատրաստվո՞ւմ են լուծարել Գեղարվեստի պետական ակադեմիան։ Ի վերջո՝ դրամաշնորհը կապ ունի՞ Վարդան Ազատյանի լռության հետ։

Նշենք, որ եթե Վարդան Ազատյանը ցանկանում է որևէ մեկնաբանություն տալ, ապա մենք ցանկացած ֆորմատով պատրաստ ենք լսել մեր հնչեցրած հարցերի պատասխանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել