copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:03 12-03-2023

Մի օր էլ հեղափոխության զավակներն են խժռելու այդ հեղափոխության առաջնորդին․ Ռոբերտ Հայրապետյան

Մենք հիմա շատ ենք օգտագործում «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին» արտահայտությունը, բայց այդ հեղափոխության զավակներն էլ մի օր խժռելու են այդ հեղափոխության առաջնորդին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն՝ անդրադառնալով սեփական թիմակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցելու քաղաքականությանը։

«Ակներեև է նաև, որ Փաշինյանը յուրայիններին փուռը տալով փորձում է նաև սեփական մարող վարկանիշը փրկել, թե բա տեսեք, մենք չենք մտնում միայն ընդդիմադիր պատգամավորիներին ձերբակալելու, այլ, որ Ձեզ ավելի լավ «կտենք»՝ գնում ենք նաև փոխնախարարներին ու փոխքաղաքապետերին ենք ձերբակալենք, որ մենք օրենքի երկիր ենք։ Բայց ամեն ինչ էդպես երկար չի կարող շարունակվել, որովհետև նույն «դավիթտոնոյանների, արսենթորոսյանների ու մյուսների» համբերության բաժակը լցվելու է։ Ես հիմա միայն զարմանում եմ Նիկոլի համար դեռ դոշ տվող «ասրենթորոսյանների» վրա, մի օր էլ մյուսների՝ «անահիտավանեսյանների, «լենանանուշյանի հերթն էլ է գալու։ Ես ուզում եմ հասկանալ, երբ նրանց քաղաքական առաջնորդը, աղանդի ղեկավարը, հոտի հովիվը Աժ ամբիոնից հայտարրում է, որ պատրաստ է իր որդուն հանձնել Ադրբեջանին՝ գերիներին վերադարձնելու համար, այլ հարց է, թե ինչ քաղաքական դիվիդենտ է նա դրանով շահելու, բայց նման միտք անգամ գլխում պտտող մարդուն ո՞նց կարելի է վստահել, ոնց կարելի է համոզված չլինել, որ հաջորդ անգամ իրենց էլ Ադրբեջանին գերի կհանձնի՝ սեփական աթոռը պահելու համար, որ կարող է հենց իր թիմակիցներից յուրաքանչյուրին խարույկի վրա այրել՝ սեփական աթոռի համար։ Զարմանալ կարելի է, բայց ինչպես ասում են՝ «Ժամանակները պատեհ են միայն պատեհապաշտների համար», երբ նրանք գալիս են իշխանության՝ հասկանում են, որ դա կարճ է տևելու, որ ամեն վայրկյան կարող են դուրս մնալ համակարգից, դրա համար էլ մտածում են, քանի պաշտոնին ենք, որքան կարող ենք թալանենք, գռփենք»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն այդպիսով փորձում է պայքարել կոռուպցիայի դեմ՝ Հայրապետյանն ասաց, որ Փաշինյանի կողմից կոռուպցիայի վերացմանը հասնելու քայլերը նման են այն բանի, որ հրշեջները հրդեհը մարելու համար կրակին մոտենալուց առաջ իրենց հագուստի վրա բենզին ցողեն.

«Բնականաբար, մինչև կրակին հասնելը՝ նրանք նույնպես այրվելու են։ Այս տարբերակով Փաշինյանը չի կարող կոռուպցիա արմատախիլ անել։ Ի վերջո՝ կոռուպցիոն միայն ֆինանսականը չէ, նաև քաղաքական կոռուպցիա կա , երբ ինչ որ մեկի աները կամ ամուսինն ես՝ դառնում ես պաշտոնյա։ Հիմա, որ Լենա Նազարյանն ամուսնու հետ, զույգով տնից եկել դառել են պատգամավոր՝ այստեղ քաղաքական կոռուպցիա չկա՞, սեփական վարսավիրին վարչապետի օգնական նշանակելը քաղաքական կոռուպցիայի դրսևորում չէ՞։ Օրինակները կարող եմ անվերջ թվարկել»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ