Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 15:15 04-11-2025

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման առաջնորդը խարդախության մեջ է մեղադրվում․ նրա աջակիցը չի հավատում

Հայաստանին 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ձևավորված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, որը դեռ այն ժամանակ պահանջում էր Վեհափառի հրաժարականը, նախորդ տարիներին բազմիցս քննադատվեց ու որակվեց հակաեկեղեցական։ Շարժման առաջնորդը՝ նախկին Հայր Կորյունը՝ ներկայումս կարգալույծ Արմեն Առաքելյանը, մեղադրվում է խարդախության մեջ։

Օրերս Shamshyan.com-ը գրել էր, որ քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ 2016–2024 թվականներին Գնդեվանքի վանական համալիրում ընդհանուր մոտ 29 հազար ԱՄՆ դոլար է տվել ներկայումս Արմեն Առաքելյանին՝ Գնդեվանքի վանական համալիրը բարեկարգելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև տարածքը մեծացնելու, հարակից տարածքը ձեռք բերելու համար։

Շարժման ակտիվ անդամներից Կարեն Պետրոսյանը Oragir.News-ին հայտնեց, որ չի ճանաչում Արմեն Առաքելյանին, այլ ճանաչում է Տեր Կորյունին։ Այնուհետև անդրադառնալով մեղադրանքներին՝ Պետրոսյանը դրանք անհիմն համարեց՝ նշելով որ իրենք շատ լավ ճանաչում են ցուցմունք տվողին, որը ևս հանդիսացել է իրենց շարժման անդամներից և եղբայրներից։

Պետրոսյանի խոսքով՝ քանի որ նշված անձը իրենցից մեկն է եղել, ինքը չի ցանկանում նրա վերաբերյալ այլ տեղեկություններ հաղորդել։ Նշեց միայն, որ այդ մարդու մոտ այժմ խնդիրներ կան, բայց թե ինչ խնդիրների մասին է խոսքը, Պետրոսյանը չցանկացավ մանրամասնել․

«Ես մամուլից եմ ծանոթացել։ Այդ հաղորդումը տված մարդը հանդիսացել է իր խոստովանազավակներից, մենք իրան ճանաչել ենք, ինքը նաև շարժման ժամանակ է շատ ակտիվ մասնակցություն ունեցել, Իմ համոզմամբ՝ սա ամբողջությամբ զրպարտանք է։ Չեմ ուզում հավատալ, որ սա ուղղորդված գործընթաց է Մայր աթոռի կողմից։ Վստահ եմ, որ Հայր Կորյունը դա կմերժի»,-ասաց նա։

Կարեն Պետրոսյանը նաև հայտնեց, որ շարժման գործունեությունն այսօր դադարեցված է, սակայն այն ժամանակ դա ունեցել է նշանակալի առաքելություն։ Նրա խոսքով՝ շարժման հիմքում կանգնած են եղել նաև մի շարք եպիսկոպոսներ, որոնք ժամանակի ընթացքում լքել են նախաձեռնությունը։

Պետրոսյանի խոսքով՝ շարժման հիմնական նպատակը եղել է եկեղեցու ներսում բարեփոխումների իրականացումը և հանրային ուշադրություն հրավիրելը եկեղեցական կառավարման ու ֆինանսական թափանցիկության հարցերի վրա։ Այնուամենայնիվ, ըստ Պետրոսյանի, շարժման դեմ իրականացվել են միտումնավոր արշավներ, որոնք նպատակ են ունեցել վարկաբեկել ինչպես նախկին Հայր Կորյունին, այնպես էլ նախաձեռնության անդամներին։

Եկեղեցու ներկա վիճակի մասին խոսելով՝ նա ընդգծում է, որ եկեղեցին ինստիտուցիոնալ առումով անխախտ է, սակայն առանձին հոգևորականների վարքագիծը երբեմն վնասում է դրա հեղինակությանը։ Ըստ նրա՝ եկեղեցին մնայուն է, չպետք է այն անձերով չափել։

Պետրոսյանի համոզմամբ՝ վերջին տարիներին եկեղեցու որոշ ներկայացուցիչների գործունեությունը առաջացրել է հասարակական դժգոհություն, սակայն դա չի նշանակում, թե ինքը՝ եկեղեցին, վտանգված է։ Նրա համոզմամբ այժմ խնդիրներ կան, և այդ խնդիրների դրսևորումը, արտահայտվում է այսպիսի մեղադրանքների միջոցով․

«Հանրային մանիպուլյացիան, այդ մանիպուլացիան բոլոր կողմերից նկատվում է, և սովորական մեր շարքային հավատացկալը գիտեք ինչ վատ վիճակում է, որովհետև 2 կողմից լուրջ ինֆորմատիվ բաներ է գնում։ Հատկապես երբ Մայր Ափոռը պետք է լինի ճշմարտության քարոզողը, մանիպուլյացիիա է անում»։

Հանրային ընկալումներում տխրահռչակ անվանումը ստացած շարժման անդամը վստահեցնում է, որ նախկին Հայր Կորյունի նկատմամբ առաջադրված մեղադրանքները կփորձեն ապացուցել, սակայն իրականում դրանք զրպարտանք ապատեղեկատվություն են։ Նրա կարծիքով՝ Մայր Աթոռը և որոշ հոգևորականներ նպատակաուղղված փորձում են վարկաբեկել շարժումը՝ իրենց դեմ հնչող քննադատություններից խուսափելու համար։

Պետրոսյանը հավելում է, որ եկեղեցին՝ որպես աստվածատուր ինստիտուտ, վեր է հասարակական կամ իշխանական հակասություններից։ Ըստ նրա՝ ժամանակավոր մարդիկ կարող են սխալվել, բայց եկեղեցին՝ որպես գաղափար և հավատքի հիմք, չի կարող վնասվել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան