Ներքին 11 ամիս առաջ - 11:05 04-11-2025

Մարզաշխարհի հարյուրավոր հեղինակավոր ներկայացուցիչներ նախաձեռնել են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» ծրագիրը. Ծառուկյան

Մարզաշխարհի հարյուրավոր հեղինակավոր ներկայացուցիչներ նախաձեռնել են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» ծրագիրը։

Ֆեյսբուքի էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հարցի շուրջ, որն անպայման պետք է կարևոր տեղ ունենա «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։ Խոսքը թմրամոլության դեմ պայքարի մասին է։

Թմրամոլությունը չարիք է, ողբերգություն բերող չարիք։ Ամեն կերպ, ամեն օր բոլորով պետք է պայքարենք սրա դեմ։

Չի կարող լինել անտարբերություն սրա հանդեպ։ Այնքան անսպասելի կարող է մտնել մարդկանց տները, հարամել ամեն ինչ, ողբերգություն ու տառապանք բերել։

Սա այն հարցն է, որտեղ փոխզիջում չկա, ուղղակի չի կարող լինել։

Պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը, պետք է բոլորի ջանքերը միավորել՝ երիտասարդների, ծնողների, ուսուցիչների, մարզաշխարհի, մտավորականության, մասնավորի և պետության։ Միասին աշխատեցինք՝ արդյունք կլինի։

Մարզաշխարհի հարյուրավոր հեղինակավոր ներկայացուցիչներ նախաձեռնել են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» ծրագիրը։

Ես որպես անհատ, որպես այս երկրում ապրած, կառուցած, ստեղծած մարդ, պատրաստ եմ անձնական բոլոր ջանքերս ներդնել այս չարիքի դեմ պայքարում։ Եթե մենք չունեցանք առողջ սերունդ, ապա չենք ունենալու ոչինչ։

Սա այն չարիքն է, որը չի ճանաչում տարիք, սեռ, սոցիալական վիճակ, կուսակցական պատկանելություն, նախկին, ներկա։ Սա բոլորիս խնդիրն է։ Սա մեր ապագայի խնդիրն է։

Հեռու պահենք մեր երկիրը, մեր քաղաքներն ու գյուղերը, մեր բակերը, մեր շենքերը, մեր տները այս չարիքից։ Միասին գրագետ ու համառ աշխատենք՝ կկոտրենք այս չարիքի ողնաշարը։

Աստված մեր ընտանիքներին պահապա՛ն․․․»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ