ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.Թե բա՝ «
Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին»։ Ես այսօր էլ, վաղն էլ պատրաստ եմ հրապարակայնորեն կրկնել իմ ամեն բառը․ երբ խոսքը վերաբերում է պետությանն ու քաղաքացու արժանապատվությանը, լռությունը հանցակցություն է։
Քաղաքականությունը գաղափարների պայքար է, ոչ թե վախեցնելու մեխանիկա։ Ով ահաբեկչությունը, բռնությունն ու շանտաժը համարում է «քաղաքական պայքարի» միջոց, պիտի դուրս շպրտվի քաղաքական դաշտից։ Սա հանրային անվտանգության նվազագույն չափանիշն է։
Դատական համակարգը պետք է անցնի ամբողջական վեթինգ՝ կենսագրության, գույքի օրինականության, շահերի բախման և ազդեցությունների ստուգմամբ։ Քաղաքական, կիսաքաղաքական կամ քրեական կապեր ունեցող դատավորները պետք է հեռացվեն համակարգից։