Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 16:56 31-10-2025

Իշխանությունը փորձում է լռեցնել ծնողներին, Արսեն Ղուկասյանն ամեն կերպ փորձել է խնդիրը բարձրացնել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը տարբեր ձևերով փորձում է լռեցնել արդարություն պահանջող ծնողներին։ Նրա խոսքով՝ Արսեն Ղուկասյանի կալանավորումը ևս այդ մեխանիզմների մի մասն է։

Աբրահամյանը նշեց, որ արդեն հինգ տարի է՝ անհետ կորած զինծառայողների ծնողները փորձում են պարզել իրենց որդիների կամ եղբայրների ճակատագիրը, սակայն իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել։

«Ծնողների տարբեր խմբեր կան, ովքեր պայքարում են արդարության հասնելու, իրենց որդիների կամ եղբայրների ճակատագրի հետ կապված տարբեր մանրամասներ իմանալու համար։ Կան մարդիկ, որոնց որդիները կամ եղբայրները զոհվել են, կան մարդիկ, որոնց ընտանիքի անդամները անհայտ կորածի կարգավիճակ ունեն։ Կան մարդիկ, ովքեր ադրբեջանական տարբեր կայքերում կամ սոցիալական մեդիայում տեսել են իրենց հարազատներին, և ըստ էության, նրանք գտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ»,– ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ միայն անգործություն են դրսևորում, այլև որդեգրել են քաղաքականություն՝ ակտիվ ծնողներին մեկուսացնելու և լռեցնելու ուղղությամբ։

«Այս հինգ տարիների ընթացքում իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ, և մարդիկ պարբերաբար իրենց դժգոհությունն են արտահայտում։ Հիմա իշխանությունը որդեգրել է մարտավարություն՝ տարբեր ծնողների, ովքեր մեծ կորուստ են ունեցել կամ բարձրաձայնում են խնդիրները, լռեցնելու համար»,– ընդգծեց Աբրահամյանը։

Նա հավելեց, որ որքան մարդկանց պահանջները անպատասխան են մնում, այնքան նրանց հուզական վիճակն ու արդարացի պահանջը դառնում են ավելի ընդգծված։

«Բնական է՝ որքան մարդկանց պահանջները չեն բավարարվում և որքան իշխանությունը այս իմաստով պարզապես չի գործում, այնքան մարդկանց հուզական վիճակն ու արդարացի պահանջը ավելի ընդգծված են դառնում»,– նշեց պատգամավորը։

Աբրահամյանը նաև հիշեցրեց, որ Արսեն Ղուկասյանը տարիներ շարունակ տարբեր հարթակներում բարձրացրել է անհետ կորած հայ զինծառայողների հարցը, իսկ իշխանությունը, ինչպես նախկինում այլ ծնողների դեպքում, փորձել է խնդիրը լուծել մեկուսացման միջոցով։

«Արսեն Ղուկասյանը այն ծնողներից է, ով տարբեր հարթակներում բարձրացրել է անհետ կորած հայորդիների և նրանց ճակատագրի հարցը։ Իսկ իշխանությունը, ինչպես նախկինում էլ արել է այլ ծնողների դեպքում, փորձել է խնդիրը, չակերտներով ասած, լուծել մեկուսացման միջոցով։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ տարբեր կարգավիճակներով ազատությունից զրկվել կամ տնային կալանքի տակ է գտնվել նաև Գարիկ Գալեյանը»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը հավելեց, որ իշխանության այս մոտեցումը ոչ միայն անարդար է, այլև խորացնում է հասարակության վստահության ճգնաժամը։ Նա ընդգծեց՝ մարդկանց լռեցնելը չի կարող լուծում լինել այն դեպքում, երբ նրանք պայքարում են իրենց որդիների ճակատագրի համար։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի