Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:10 31-10-2025

Մայր Աթոռը փաստացի տուժող է, Հովհաննավանքը բռնազավթել է․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին։

«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, գերազանցելով իր լիազորությունները, չարաշահել և օգտագործել է դրանք, որպեսզի միջամտի Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ Դա դրսևորվել է ինչպես Վեհարանը կաթողիկոսից ազատելու, այնպես էլ դրան հաջորդած կոչերով՝ այցելել Հովհաննավանք և ներկա լինել եկեղեցու կողմից չարտոնված պատարագին»,- դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախօրեին իր տարածած հայտարարությամբ, փաստացի, հաղորդում է տվել հանցագործության մասին։

«Մայր Աթոռը փաստացի հանդիսանում է տուժող կողմ, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնությամբ զավթվել է, օգտագործվել է ոչ նպատակային, խաթարվել են հավատացյալների կրոնական իրավունքները։ Սրանք առերևույթ համապատասխանում են ՀՀ քրօրենսգրի 209 և 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին»,-ասաց Ավետիք Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին