Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:04 30-10-2025

Սա իրավական խայտառակություն է, Սրբազանի և մյուսների գործը տանելու ենք մինչև վերջ․ Տաթևիկ Սողոյան

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ ընթացող դատավարությունը ոչինչ չի փոխելու, սակայն կարևորը փաստերի արձանագրումն է և հստակ տեսլական ունենալը՝ գործընթացը շարունակելու ուղղությամբ։

«Կոնկրետ էս հայտարարությունը էս դատական նիստով, հասկացաք, որ ոչինչ չի փոխելու, բայց կարևորը այս արձանագրումը անել։ Նաեւ հստակ արձանագրում ենք մեր ուղիղ մատնանշումները և ուղիղ տեսլականը, թե որ ճանապարհով ենք տանելու էս խիստ ապօրինի քաղաքական հետապնդումը։ Փորձում ենք մի փոքր էս դատավարության և առհասարակ Հայաստանի իրավական մշակույթ ներմուծել՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված, մեր բառերով ասած, քաղաքական հետապնդման առկայությունը որպես իրավական կատեգորիա»,–ասաց Սողոյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը շարունակելու է ընդգծել գործի քաղաքական դրդապատճառները՝ հիմնվելով միջազգային իրավական պրակտիկայի վրա։
«Երբ մենք՝ պաշտպաններս, ասում ենք, որ էս հետապնդումը ապօրինի է և ունի քաղաքական դրդապատճառներ, դատախազները հակադարձում են՝ ասելով՝ մենք քաղաքական հայտարարություններին չենք պատասխանում։ Հիմա մենք էլ բերում ենք միջազգային պրակտիկայով այն հիմքերն ու հիմնավորումները, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս էս հետապնդման քաղաքական լինելը։ Ասելու ենք, որ տանելու ենք մինչև վերջ՝ բոլոր նույն միջազգային ատյաններ՝ ցույց տալու, որ Հայաստանում շատ անթաքույց կերպով իրականացվում են քաղաքական հետապնդումներ»,–հավելեց նա։

Սողոյանը նշեց, որ դատավարության որոշ մանրամասներ արդեն ներկայացվել են միջազգային կառույցներին, այդ թվում՝ Հայաստանում գործող առաքելություններին։
«Միջազգային կառույցներին արդեն ներկայացվել են դատական այս պրոցեսի որոշ մանրամասներ և արձագանքներ։ Այս պահին առաքելությունները արձագանքել են միայն այն, որ հետևում են ուշադրությամբ ընթացող իրադարձություններին։ Բայց ուզում եմ վստահեցնել՝ արվում է շատ լուրջ ու համակարգված աշխատանք՝ զեկույցներով և ամենայն մանրամասնություններով, մի շարք այլ գործերով և հատկապես էս գործով ներկայացնելու էս ամբողջ իրավական խայտառակությունը»,–եզրափակեց Տաթևիկ Սողոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie