Ուղիղ եթեր
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 18:46 30-10-2025

Թալանել են եղբորս մեքենան. ոստիկանները արձանագրել են և վերջ՝ ծպտուն չկա

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Արդեն շատ զզված եմ. Ես ամենաշատը զզված եմ ոստիկանության այսքան մեծ հանդուրժողականությունից, որը նման է անտարբերության, և հուշում է վնասատուների գործունեության խրախուսաման ու մարդկանց և մարդկանց ունեցվածքի անվտանգությունը չապահովելու մասին։ ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia, հայցում եմ ձեր խիստ ուշադրությունն այս հարցով։

Gagik Shamshyan ջան, ես տեսել եմ, որ Դուք բազմաթիվ հրապարակումներ եք արել նմանատիպ դեպքերի մասով, և արդյունքների եք հասել Ձեր համառության ու հմտության շնորհիվ։ Դուք ճանաչում եք Մհերին և Մասիսի շատ վաղուց։ Vazgen Ayvazyanը՝ եղբայրս, Մհերի որդին է։ Խորը հուսով եմ, որ այս դեպքի մասով էլ աջակից կլինեք, որպեսզի արդարություն հաստատվի։ Դեպքը տեղի է ունեցել Ավան-Առինջում։

Ուրեմ, երկու օր առաջ վատություն են արել եղբորս։ Նկարից պարզ երևում է։ Կարծես` ապրում ենք փողապետությունում (արդեն գողապետություն էլ չէ), ոչ թե Հայաստանի Հանրապետությունում։ Նկարից թվում է, թե թալանի են ենթարկել հերթական #Volt_Chevrolet ավտոմեքենան` բակում կայանած վիճակում, բայց սա մեծ վատություն է նորաստեղծ ընտանիքին։

Բազամաթիվ են դեպքեր լինում, բայց այսպիսի բան դեռ չէի տեսել։ Պոկել են կափարիչը, վարդակացանցը, անվածածկողները, լուսարձակները, լուսաթարթիչներն ու տարել։ Ոստիկանները արձանագրել են և վերջ՝ ձայն, ծպտուն չկա։

Հասկանու՞մ եք, սա մեծ վնաս է ՀՀ քաղաքացիներին՝ նորսատեղծ ընտանիքին, որն իր առաջին քայլերն է անում։ Համատեղ ուժերով վարձել են բնակարան, մեքենայի և այլ ծախսերի վարկեր են փակում, հարկեր են վճարում պետությանը, և համարձակ առաջ են շարժում, ու մեկ էլ ինչ-որ մարդիկ, որտեղ ինչ-որի ու մարդիկ բառերիի տակ լիքը բան կա ասելու, ոչ թե գողանում, այլ վնաս են հասցնում իրենց՝ մեզ բոլորիս։ Ոստիկանություն, ձեր բարձիթողի վիճակի պատճառով անվտանգության ու պաշտպանվածության և վախի մթնոլորտի հետ կապված հարցեր են առաջացնում ՀՀ քաղաքացիների մոտ։

Իմ եղբայր Վազգենին ինձ շրջապատող մարդիկ շատ լավ գիտեն։ Նա ու իր կինը՝ Անուշիկը, քրտնաջան աշխատող, լավ հայ մարդիկ են, որոնք մեծ ապագա են կերտում զրոյից։ Շատերը գիտեն, թե ես ու Վազգենը հարազատ եղբայրներ ենք, իրականում նույն զգացողությունն ունենք, սակայն ինքը հորեղբորս որդին է։

Ժամանակներ առաջ, երբ այս նույն թալանի, էլ ավելի բարդ ու սանձարձակ մթնոլորտն էր ձևավորված Հայաստանով մեկ, առաջին պատերազմի ու դրանից հետո ընկած ժամանակահատվածում, մեր հայրերը ոստիկանական համակարգում պայքարում էին դրա դեմ։ Ու իրենց հաջողվեց էապես վնասազերծել ու կանխարգելել այդ անբռնազբոս դրությունը հանրապետության մակարդակով։

Վնասազերծեցին սովետական ժառանգություն մնացած ահռելի քանակի հանցագործների և այդ ժամանակահատվածում առաջացած բազմաթիվ բանդաների, ինչն, իհարկե, հաջորդող իշխանությունների պարագայում վերադարձավ իր դիրքեր ու սկսեց արմատակալել։ Իսկ հիմա էլ ավելի է գլուխ բարձրացնում՝ տկարության ու տգիտության պայմաններում, որովհետև ոստիկանությունը չի կարողանում ինքնամաքրվել, ինչպես որ գործեցին մերոնք և կարգ ու կանոն մտցրեցին երկրում։

Հիմա, ի՞նչ եմ ակնկալում ոստիկանությունից և հանրության այն շերտերից, ովքեր չեն հանդուրժում վախի մթնոլորտն ու ամենաթողությունը, և պատրաստ են կանգնել իրենց եբայրների, քույրերի, երեխաների ու ծնողների արժանապատվության համար.

-Ոստիկանությունը արագացված կարգով քննչական գործունեություն պետք է իրականացնի եղբորս վնաս հասցնելու ու մեքենայի թալանի գործի բացահայտման ու վնասատուներին պատասխանատվության ենթարկելու մասով։

-Ոստիկանությունում բազմաթիվ հարգանքի արժանի, քաղաքացիների կողքը կանգնող մարդիկ կան, որոնք պետք է ձերբազատվեն ոստիկանության ներսում գործող ու վնասատուների հետ համագործակցող կազմակերպված բանդաներից։

-Չհանդուրժող հանրությունը պետք է հետևի այս իրավիճակին ու ակտիվ արձագանքի նման դեպքերին, որպեսզի ոստիկանությունը զգոն լինի ու հակազդի վնասատուներին և պատասխանատվության կանչի օր առաջ։

Խնդրում եմ տարածել այս գրառումը, որպեսզի լսելի դառնա թե՛ քաղաքական, թե՛ ոստիկանական, թե՛ հասարակական պատասխանատուներին։

Ձեզ գուցե հետաքրքրի