Ներքին 11 ամիս առաջ - 16:40 29-10-2025

Քաղաքական դատական նիստերի օրերը պատվերո՞վ են. մի օրինաչափության հետքերով

Հայաստանում դատական նիստերի օրերը, կարծես, թե ընտրովի են։ Օրինակ, այսպես ասած՝ հայտնի մարդկանց դատերը երբեք նույն օրը չեն նշանակվում։

Սերժ Սարգսյանի դատական նիստը տեղի է ունենում ամեն չորեքշաբթի, Բագրատ Սրբազանի դատական նիստը՝ հինգշաբթի, նախկինում Ռոբերտ Քոչարյանինը նույնպես հատուկ օր ուներ՝ միայն երեքշաբթի օրերը։

Տպավորություն է՝ ամեն ինչ այնպես է կազամակերպված, որ ճանաչում ունեցող դատավարությունները մեկը մյուսին չխանգարեն։

Իրականում ինչո՞վ է դա պայմանավորված։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, նշեց, որ դատավարության օրերը համաձայնեցվում են նաև փաստաբանների հետ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել նիստերին։

«Դա ինչ-որ գրաֆիկ է։ Էդպես դատարանն է նախօրոք որոշում, բայց մասնակիցներն էլ իրենք իրար մեջ են պայմանավորվում՝ էսինչին էս օրը նշանակեք, էնինչին՝ էն մյուս օրը, որ կարողանան ներկա գտնվեն»,- ասաց Փոստանջյանը։

Ճշտող հարցին՝ օրենքով չե՞ն կարգավորվում դատական նիստերի օրերը, պատասխանեց, որ ոչ։

Ինչ վերաբերում է այն դատական նիստերին, որոնք տարիներով ձգձվում են, քանի որ 5-6 ամիսը մեկ են տեղի ունենում, փաստաբանը հավաստիացրեց, որ դրանք 100 տոկոսով պատվերով են։

«Եթե կա դատ, որ ասում են՝ էսօր անում ենք, պրծնում ենք, անում՝ պրծնում են։ Նույնը կարելի է ասել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին։ Կարող էին չանեին․ ոնց միշտ ձգել են, էլի ձգձգեին։ Հարց՝ ինչո՞ւ արեցին։ Կամ՝ Վարդան Ղուկասյանին մի շաբաթ հետո ձայնագրել են, եթե ուզենային ինչ-որ բան անել, պիտի շուտ անեին։ Ինչո՞ւ որոշեցին հոկտեմբերի 1-ից հետո։ Նիկոլի խոսելուց հետո՝ 18-ին, քննչական խումբ ստեղծեցին ու միանգամից բռնեցին։

Այսինքն՝ ակնհայտ է ամեն ինչը։ Ժամկետների մեջ կան նաև սահմանափակ ժամկետներ, բայց ողջամիտ ժամկետի հասկացություն կա՝ իրենք դրա տակ ինչ ուզում՝ անում են»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը