Ներքին 8 ամիս առաջ - 14:00 28-10-2025

Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության պայմաններում

Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս ոչ մի արձագանք չկա։

Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին, խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Նամակում փաստաբանը հղում է կատարում ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակին՝ նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և դատախազական միջամտություն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին