Ներքին 9 ամիս առաջ - 17:35 21-10-2025

Հայաստանից մինչև Չինաստան. պարով միավորված մշակույթներ

Հայաստանի սպորտային պարերի ներկայացուցիչներ Արարատ Վարդանյանն ու Մարիամ Փափազյանը 2025 թվականը սկսել են հագեցած մրցութային օրացույցով։ Զույգը շարունակել է հանդես գալ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բեմերում՝ հասնելով մի շարք կարեւոր արդյունքների։

2025 թվականը սկսվել է նրանց համար հաղթանակներով ու նոր հաջողություններով լի։ Փետրվարին նրանք մասնակցել են երկու կարևոր միջոցառման՝ Ջերմուկում անցկացված «Բարեկամության կամուրջ» միջազգային մրցաշարին, ինչպես նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերին։ Մրցունակ դաշտում նրանք կարողացել են դառնալ միջազգային մրցաշարի ֆինալիստներ, իսկ համահայկական խաղերում՝ փոխչեմպիոններ, ինչը վկայում է նրանց կայուն առաջընթացի ու պրոֆեսիոնալիզմի մասին։

Մրցույթից մրցույթ, երկիր առ երկիր՝ Արարատն ու Մարիամը քայլում են հաստատուն ու հստակ նպատակներով։ Նրանց հաջողությունները չեն սահմանափակվել միայն Հայաստանում։ Հաջորդ նշանակալի կանգառը եղել է Մոսկվան, որտեղ նրանք հրավիրվել են մասնակցելու աշխարհի ամենահեղինակավոր պարային մրցաշարերից մեկին՝ «Կրեմլի գավաթ»-ին։ Նշենք, որ այս մրցույթը փակ է հանրային մասնակցության համար, և միայն հատուկ հրավիրված զույգերն են արժանանում մասնակցելու պատվին։ Սա ոչ միայն հպարտություն է պարողների, այլև ամբողջ հայ ազգի համար։

Մոսկվայից անմիջապես հետո նրանք հրավիրվել են Կրասնոյարսկ, որտեղ անցկացրել են վարպետաց դասեր տեղի երիտասարդ պարողների համար։ Սա հստակ վկայում է, որ Արարատն ու Մարիամը միայն մրցումներով չեն սահմանափակվում. նրանք փոխանցում են իրենց փորձն ու հմտությունները, նպաստելով պարարվեստի տարածմանը և զարգացմանը։

Իսկ դասերից անմիջապես հետո՝ ուղիղ ճանապարհ դեպի Ասիա՝ Չինաստանի Ժողովրդավար Հանրապետություն։ Այստեղ տեղի ունեցած “Landuo Cup” միջազգային մրցաշարում նրանք արժանապատվորեն ներկայացրել են Հայաստանը՝ անցնելով 27 զույգերի շարքում մինչև կիսաեզրափակիչ փուլ։ Իսկ հաջորդ օրը նրանք մասնակցել են նույն տարածաշրջանի մեկ այլ միջոցառման՝ որպես մրցավարներ։ Բացի այդ, հանդես են եկել իրենց հեղինակային բեմադրական համարներով, որոնք մեծ արձագանք են ստացել հանդիսատեսի կողմից՝ արժանանալով երկարատև ու ջերմ ծափահարությունների։

Այս փուլում զույգը շարունակում է մասնագիտական պատրաստությունները, նպատակ ունենալով մասնակցել առաջիկա միջազգային մրցաշարերին։ Նրանց աշխատանքն ուղղված է ինչպես մրցութային արդյունքներին, այնպես էլ մարզչական և կրթական գործունեության զարգացմանը։


Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին