Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:30 21-10-2025

Սահմանը փակելու ենք՝ մինչև խելքը գլխին պատասխան չստանանք․ բեռնատարների վարորդների խնդիրը չի լուծվում

Բեռնատարի վարորդները փակել են սահմանային անցակետերը և թույլ չեն տալիս, որ օտարերկրյա բեռնատարները մուտք գործեն Հայաստանի Հանրապետության տարածք։

Oragir.News-ը կապ հաստատեց բեռնատարի վարորդներից մեկի հետ, ով նշեց, որ իրենք փակ են պահելու սահմանային անցակետերն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հարցը չի լուծվել կամ գոնե դրա ուղղությամբ գործուն քայլեր չեն իրականացվել։

Վարորդի խոսքով՝ բողոքի մասնակիցներն առայժմ որևէ արձագանք չեն ստացել.

«Ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Մի բաժնի պետ էր դիմավորել տղերքին, երբ երեկ՝ հոկտեմբերի 20-ի ակցիայից հետո մուտք գործեցին Կառավարության շենք, բայց պաշտոնյաներից կամ քարտուղարներից ոչ մեկը չհանդիպեց։ Ով եկել էր, ընդհանրապես չէր հասկանում՝ ինչ է կատարվում»,- նշեց նա։

Վարորդը հիշեցրեց, որ դեռ ուրբաթ օրը նախազգուշացրել էին իշխանություններին, որ պատասխան չստանալու դեպքում իրենք երկուշաբթի ճանապարհները փակելու են.

«Մենք իրանց ուրբաթ օրն էլ զգուշացրել էինք՝ եթե երկուշաբթի դրական պատասխան չլինի, ճանապարհները փակվելու են։ Բայց ոչ մի արձագանք չեղավ»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ բողոքի գործողությունները շարունակվում են Գյումրիի, Բագրատաշենի, Բավրայի Գուգութիի և այլ ուղղություններով․

«Մեղրիի հետ խնդիր չունենք, բայց մյուս կողմերում՝ Շիրակի մարզում ամեն ինչ փակ է։ Մինչ այս պահը ոչ մի արձագանք չի եղել։ Գիշերը ոստիկաններն էլ են եղել մեզանից էլ շատ էին»։

Վարորդի խոսքով՝ ճանապարհները փակ են պահելու, մինչև «նորմալ, խելքը գլխին մարդ գա կամ հստակ պատասխան տան»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, բեռնատարների վարորդներն ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, սակայն վարորդների պահանջը չէր բավարարվել։

Հիշեցնենք նաև, որ վարորդները պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել ՌԴ–ում խստացված օրենսդրության պայմանները, որոնց համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։

Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, մինչդեռ առաջ 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ