Ներքին 1 տարի առաջ - 13:30 18-10-2025

Ինչպես նորից եղբայրացան Ալիևն ու Պուտինը. ՌԴ-ն Մեհտիևի հեղաշրջման ծրագիրը հանձնել է Բաքվին

Ռուսաստանի և Ադրբեջանի անակնկալ հաշտությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսական կողմին են փոխանցվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տապալելու ծրագրերը։ Պետական հեղաշրջումը կազմակերպել էր երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևը։ Նա փորձել էր ստանալ Ռուսաստանի աջակցությունը, սակայն Մոսկվայում իր նախաձեռնությունը չընդունվեց։

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, 87-ամյա Մեհտիևը նախատեսում էր օգտագործել երկու երկրների միջև առաջացած ճգնաժամը, որն առաջացել էր AZAL ընկերության ինքնաթիռի վթարից հետո։ Այն, ըստ հաղորդագրության, ռուսական ՀՕՊ-ը խոցել էր 2024-ի դեկտեմբերին՝ ուկրաինական անօդաչուների հարձակումը հետ մղելու ընթացքում։

Գործակալության տվյալներով՝ Մեհտիևը Ռուսաստանին էր փոխանցել պետական հեղաշրջման ծրագիրը, որի համաձայն՝ նախագահ Ալիևի տապալումից հետո երկրի ամբողջ իշխանությունը պետք է անցներ անցումային շրջանի պետական խորհրդին։ Նա նաև ներկայացրել էր այն անձանց ցուցակը, որոնք պետք է մտնեին խորհուրդ, իսկ ինքը նախատեսում էր դառնալ դրա ղեկավար։

Սակայն Ռուսաստանը մերժել է առաջարկը և Բաքվին է փոխանցել հեղաշրջման ծրագրի բոլոր մանրամասները և մասնակիցների անունները։
«Ռուսական կողմը ինքն է տեղեկացրել Ադրբեջանին Ռամիզ Մեհտիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում», — գրում է APA-ն։

Տեղեկատվության փոխանցումից հետո Մեհտիևի նկատմամբ Ադրբեջանում հարուցվել է քրեական գործ։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու փորձի, պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ստացված գույք լվանալու մեջ։ Բաքվի Սաբայիլյան շրջանի դատարանը նրան 4 ամսով տնային կալանքի տակ է վերցրել։

Նշվում է, որ Մեհտիևը երկարամյա կապեր է ունեցել ինչպես ռուսական, այնպես էլ ադրբեջանական քաղաքական շրջանակների հետ և պահպանել է ազդեցությունը Ադրբեջանի պետական կառույցներում։ Նախկինում նրա դեմ արդեն հարուցվել էին գործեր՝ կապված Ազգային գիտությունների ակադեմիայի ղեկավարության ժամանակ ֆինանսական խախտումների հետ։

Իրավաբան Շամիլ Պաշաևը APA-ի հետ զրույցում նշել է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել Մեհտիևին զրկելու պետական պարգևներից և պատվավոր կոչումներից, ներառյալ Հեյդար Ալիևի շքանշանը։
Իշխանական կուսակցությունն էլ իր հերթին հաստատել է, որ նախկին պաշտոնյան կուսակցության շարքերից կհեռացվի։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie