Մամուլ 1 տարի առաջ - 08:35 18-10-2025

Նախարար Անդրեասյանի կողմից երաշխավորված ռեկտորը ձերբակալվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Armlur.am-ը տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան ու կալանավորել ռեկտորին, նրա տեղակալին ու մի քանի աշխատակիցներին: Այնուհետեւ կոմիտեն պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանն ու պրոռեկտոր Մարինա Հարությունյանը եւ էլի մի քանի աշխատակիցներ:
Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար:
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սա ուղիղ «հարված» է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, քանի որ ռեկտորը եւ նրա տեղակալը նախարարի ամենամտերիմ ընկերուհիներն են, ու Անդրեասյանի երաշխիքով են նրանք նշանակվել այդ պաշտոններում: Ավելին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Ժաննա Անդրեասյանն է, ու սա նշանակում է, որ նրա ղեկավարած կառույցում կոռուպցիոն իսկական «բում» է, եւ ինքը, որպես հոգաբարձուների խորհրդի, ղեկավար պարտավոր է տիրապետել իրավիճակին:
Ըստ Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ չնայած որ Նիկոլ Փաշինյանը Անդրեասյանի աշխատանքից գոհ է ու նրա հետ լավ հարաբերություններ ունի, չի կարող այս ամենն անհետեւանք թողնել: Վարչապետը հանձնարարել է մանրամասն զեկուցել, թե այդ ինչ իրավիճակ է համալասարանում, որից հետո պետք է որոշում կայացնի:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախարար Անդրեասյանի կողմից երաշխավորված եւ բարձր պաշտոնի հասած այլ անձինք էլ առաջիկայում կձերբակալվեն»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie