Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:43 17-10-2025

Հասարակությունը կրկին տանում են ատելության խորացման ճանապարհով․ Թաթոյանը՝ Վեհափառի նկատմամբ հարուցված քրվարույթի մասին

Վեհափառ հայրապետի դեմ քրեական վարույթ նախաձեռնելը կամ հետապնդում հարուցելը քաղաքական նպատակով իշխանությունների գծած սցենարի մաս է. Արման Թաթոյան

Այսինքն` մենք ունենք իշխանություններ, որոնք իրավապահ մարմիններին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համա՞ր կամ հենց իրե՞նք են ապօրինի այլ եղանակներով անում գաղտնալսումներ ու դրանք պահում անգամ տարիներով, որպեսզի իրենց հարմար պահի դրանք օգտագործեն քաղաքական նպատակներով, հարցադրում է անում նա։

Եվս մեկ անգամ հստակ պետք է նշել՝ վարչապետը չունի օպերատիվ-հետախուզական, քննչական կամ իրավապահ այլ մարմիններից, դատարաններից մարդկանց մասնավոր կյանքի, գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք, նրան այդ տվյալները հասանելի չեն: Ավելին, այդ տվյալների գաղտնիությունը պաշտպանված է հենց նրանից:

Սրանք ՀՀ-ում գործող օրենքի, Սահմանադրության ու միջազգային ուղիղ պահանջներ են, ոչ թե իմ կարծիքը, և դրա նպատակը քրեական հետապնդման ու օպերատիվ-հետախուզական գործունեությունը քաղաքական որևէ ու հատկապես վարչապետի ազդեցությունից պաշտպանելն է, գրել է նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում