copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:07 17-10-2025

Ավտովթար՝ Արարատի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել գազախովակների տակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: