Ներքին 11 ամիս առաջ - 10:28 17-10-2025

Գերասիմ Վարդանյանի և ընկերների կալանքը Վենետիկի հանձնաժողովի կողմից ապօրինի է ճանաչվել

Վերջապես Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել) հանցակազմի բացակայության և ապաքրեական լինելու մասին եզրակացությունը(https://www.coe.int/en/web/venice-commission/-/opinion-1252)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը:

«Հիշեցնեմ, որ այս հոդվածով մեղադրանքը իմ դեմ հարուցված հերթական քաղաքական հետապնդումն էր, որի հետևանքով անցած տարի Սրբազան շարժման ժամանակ կեղծ և շինծու ձայնագրություններով ինձ և Վայոց ձորի կառույցի ղեկավար մարմնի տասնյակից ավել ընկերների բանտարկեցին։

Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությամբ հայտնում է, որ 2024 թվականին ես ու իմ ընկերները շուրջ կես տարի կալանավորված ենք եղել մի մեղադրանքով, որը ապաքրեական է, հանցակազմ չի պարունակում և շուտով, ըստ եզրակացության, պետք է կարճվի։


44-օրյա պատերազմից հետո քաղաքական տարբեր ակտիվ զարգացումների ընթացքում իմ դեմ հարուցվել է 13 քրեական գործ, շուրջ քսան կալանավորելու փորձ, որոնցից երկուսի դեպքում բանտարկվել եմ 2022 թվականին՝ Դիմադրության շարժման ժամանակ՝ 7 ամիս, 2024 թ. Սրբազան շարժման ժամանակ՝ շուրջ կես տարի ժամկետով։

Քրեական 13 գործից 11-ով արդարացվել եմ կամ գործերը կարճվել են, և, ըստ տրամաբանության, տասներկուերորդ քրեական գործն էլ է կարճվելու։

Չբացառելով, որ ապագա ակտիվ քաղաքական իրադարձությունների ժամանակ հնարավոր է ևս մի շինծու մեղադրանքով ինձ մեկուսացնելու հերթական փորձն անեն, ուզում եմ հիշեցնել ու փաստել մեր պայքարի ճանապարհին իմ ու իմ ընկերների նկատմամբ շարունակվող քրեաքաղաքական հետապնդումները, որքան էլ զազրելի ու ճղճիմ են իրենց բնույթով ու դրսևորումներով, միևնույն ժամանակ պատվաբեր են։

Հ.գ. Ինձ համար առանց Հայսատանի, Արցախի ու հայ ժողովրդի ազատության ամեն ինչ բանտ է։ Իսկ հետապնդումներն ու բանտարկությունները՝ այդ ազատությունն արժանապատիվ մարդու կողմից նվաճելու ճանապարհ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան