Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:10 16-10-2025

«Հայկական մտքաչափ»-ը ցույց է տալիս հասարակության իրական մտահոգությունները. Էդգար Էլբակյան

Այսօր` հոկտեմբերի 16-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց իր անկախ սոցիոլոգիական հետազոտությունը՝ «Հայկական մտքաչափ» անվանումով։

Հարցման տվյալները ներկայացրեց նախաձեռնության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ Oragir.News-ի հետ զրույցում նշելով, որ այն իրականացվել է պատահականության սկզբունքով՝ հեռախոսային զանգերի միջոցով, և հարցմանը մասնակցել է ավելի քան 1100 մարդ, իսկ վիճակագրական սխալի հավանականությունը 3.3 է:

Հարցման արդյունքներով՝ առաջին հորիզոնականում անվտանգության և խաղաղության հետ կապված խնդիրներն են՝ 23.6%, երկրորդը՝ ֆինանսատնտեսական հարցերը (18%), իսկ երրորդ տեղում՝ բարոյահոգեբանական խնդիրները (5.9%)։ «Բարոյահոգեբանական խնդիրների խմբում ներառվել են այնպիսի դիտարկումներ, ինչպիսիք են՝ «երիտասարդները չեն հարգում մեծերին» կամ «մարդիկ դադարել են աստվածավախ լինել»։

Պետաիրավական բնույթի հարցերը կազմել են 4.6%, իսկ սոցիալական ոլորտի՝ կրթության, մշակույթի և առողջապահության հետ կապված խնդիրները՝ շուրջ 4%»,- նշեց նա։

Էլբակյանը նաև ընդգծեց, որ չպատասխանողների բաժինը բավական մեծ է, և այդ խմբում գերակշռում են տղամարդիկ․ «Տղամարդիկ, որպես կանոն, ավելի քիչ են հակված խոսելու խնդիրների մասին, ինչը նույնպես մշակութային առանձնահատկություն է»:

Հարցման մեկ այլ մասում պարզվել է՝ որ խնդիրներն են քաղաքացիները համարում իրենց ընտանիքի հիմնական դժվարությունները։ Այս դեպքում առաջնային են եղել ֆինանսատնտեսական խնդիրները՝ 38%, որին հաջորդում են սոցիալական հարցերը՝ 13.5%, իսկ միայն հետո՝ անվտանգությանն առնչվող խնդիրները՝ 5.1%։

«Այս տվյալները ցույց են տալիս, որ հանրային օրակարգի առանցքը փոխվել է աբստրակտ թեմաներից դեպի առօրյա և ընտանեկան խնդիրներ»,- եզրափակեց Էլբակյանը։

Նա հավելեց, որ «Հայկական նախագիծ»-ը պարբերաբար է պատրաստվում իրականացնել նմանատիպ հետազոտություններ՝ հետևելու հասարակական տրամադրությունների և առաջնահերթությունների փոփոխությանը։

Քննարկմանը մասնակցում էին քաղաքական և հասարակական, ինչպես նաև տարբեր բնագավառների մասնագետներ:

Մանրամասները տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»