Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 15:00 16-10-2025

Հայաստանը վխտում է «հավատացյալներով», որոնք տներ են քանդում․ հարցում՝ Ալավերդիում

Պետություն-եկեղեցի հարաբերություններում առկա լարվածությունը ոչ միայն չի հանգուցալուծվում, այլև ավելի է խորանում։

Երեկ առավոտյան Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը փաստացի գլխատվել էր․ բերման են ենթարկվել թեմի մի շարք հոգևորականներ, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ով այսօր 2 ամսով կալանավորվեց: Նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում՝ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաղորդմամբ։

Չնայած իշխանությունները պնդում են, որ տեղի ունեցողը բացառապես իրավական գործընթաց է, այնուամենայնիվ իրավապաշտպանները և ընդդիմադիրները վստահ են, որ տեղի ունեցողը Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ամոթալի արշավի մի մասն է։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հետևյալ հարցն ուղղել․ «Ձեր կարծիքով հոգևորականներին ձերբակալելով ինչի՞ է փորձում հասնել իշխանությունը»։

Քաղաքացիներից ոմանք պատասխանեցին, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու գործերին խառնվելու իրավունք չունի։

«Ինչի՞ չխառնվենք, ի՞նչ ենք արել իրան, ինչի՞ ա մեզ պատժում, ի՞նչ պայմաններով ա մեզ պատժում։ Մի քիչ անհարմար ա, որ ասեմ՝ ինչի՞ չի ինքն իրա կնգանով զբաղվում»,- ասաց մի կին։

Որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ հոգևորականները չպետք է խառնվեն քաղաքական հարցերին։

«Հոգևորականը թող իրա գործով զբաղվի․ մեր և Աստծո մեջ պետք ա միջնորդ լինի, ինչի՞ ա մտնում այլ դաշտեր։ Այ դրա համար»,- պատասխանեց մի կին։

«Վխտում ա էսօր Հայաստանը հավատացյալներով, որոնք տներ են քանդում, հավատացեք»,- ասաց մեկ այլ քաղաքացի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քայլերը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ