Ներքին 1 տարի առաջ - 19:00 12-07-2025

Գորտերն ու շերեփուկները ջրի մեջ վխտում են. Կաթնաղբյուրի բնակիչ

Ստեփանավանի Կաթնաղբյուր գյուղը տարածաշրջանի թերեւս ամենաջրառատ գյուղն է:

Ջուրն այստեղ այնքան շատ է, որ գյուղամիջյան ճանապարհներն անգամ ամռան տապին չեն չորանում: Մոտակա սառնորակ աղբյուների ջրերը շարունակ գյուղ են լցվում:

Սակայն կաթնաղբյուրցիները որակյալ ջրի կարոտ են: Գյուղի խմելու ջրի ներքին ցանցը չափազանց հին է, ջրի որակը վատ: Հողի ու ավազի նստվածքով,գորտերով ու տարբեր միջատներով ջուր են խմում գյուղացիները,քանի որ այլընտրանք չունեն: Ջրի խնդրի լուծման խոստումներ տարբեր տարիներին շատ են լսել կաթնաղբյուրցիները,բայց այդպես էլ որակյալ ջրի կարոտ են մնացել: Հատկապես փոքր երեխաներին ջուր տալիս են միայն եռացրած վիճակում:

Բացի այդ մաշված ներքին ցանցի պատճառով լինում է նաեւ որ օրերով անջուր են մնում:

Կաթնաղբյուրցիների խոսքով՝ վարչական ղեկավարը խոստացել է, որ այս տարի վերջապես խմելու ջրի հարցը կլուծվի, իրենք՝ հույսով սպասում են:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ