Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:28 16-10-2025

Ընտանիքի անդամների միջև փոխան­ցում­ները հայ­տա­րարագրման ենթակա չեն լինի

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ որևէ եկամուտ չունի, ինքը կարող է պարզապես մուտք չգործել համակարգ, վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված է ու հանձնված է, որը տեսանելի է եղել ՊԵԿ-ին։

Ընտանիքի անդամների միջև փոխան­ցում­ները հայ­տա­րարագրման ենթակա չեն լինի։

Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկ չներկայացնելու համար Վարչական իրավա­խախ­տումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոց­ները։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման պարզեցման օրենսդրական նախագծին, ասաց․

«Շատ կարևոր է, թե ինչու ենք հայտարարագրի պարզեցման նախագիծ իրականացնում։ 130 հազար մարդ ներկայացրել է հայտարարագիր, և հնարավորություն ունենք նրանց ներկայացրածով վերլուծել պատկերը»,- ասել է վարչապետը և հավելել՝ պատկերից պարզ է, որ հայտարարագիր ներկայացրածների 61%-ը ինքնաշխատ ներկայացված հայտարարագրի ձևում ոչ մի փոփոխություն չի արել։

Վարչապետը նշել է, որ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների 79%-ը լրացրել են տվյալներ, որոնք, մեծ հաշվով, կարող են հասանելի դառնալ կառավարությանը, մասնավորապես, ստացված վարկերի և փոխառությունների մասին. «Եթե լրացնում ենք այն մարդկանց, որոնք ավելացրել են իրենց ստացած վարկերը և փոխառությունները, ստացվում է 79%։ Ըստ էության, պետությանը ոչ մի նոր տվյալ չի տալիս և լրացնում է միայն այն տվյալները, որը գիտի կամ քաղաքացու թույլտվության դեպքում կարող է իմանալ»։

Վարչապետի խոսքով՝ եկել են լուծման. եթե 79%-ի դեպքում նման պատկեր է, ապա պետք է հայտարարագիրը լրացվի ինքնաշխատ. «Եթե ունեք սոցիալական կրեդիտ, պետք է սոցիալական ստորագրության միջոցով հաստատեք այն։ 2-րդ խմբի դեպքում, ովքեր ունեն վարկեր և փոխառություններ, մենք հնարավորություն ենք տալիս արդեն իսկ հայտնի տվյալը նույնպես ինքնաշխատ ձևով գեներացնել»,-ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»