Ներքին 11 ամիս առաջ - 17:51 15-10-2025

200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ

Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթ, որը նախատեսված է Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնցից լավագույն 200-ը 4 ամիս շարունակ կստանա ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք Ամերիաբանկի Visa Student քարտապան են` բացառությամբ նրանց, ովքեր «Իմ Հայաստան, իմ ապագա» նախորդ մրցույթի արդյունքներով արդեն իսկ ստացել են կրթաթոշակ կամ որևէ այլ մրցանակ:

Հաղթողներն ընտրվելու են հետևյալ երկու չափանիշների համադրմամբ` Կուտակային միջին որակական գնահատական /ՄՈԳ/ 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտի դրությամբ Ավտոմատացված ինտելեկտուալ թեստի արդյունքներ «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. նոյեմբերի 15-ը, Երևանի ժամանակով ժամը 23:59: Մասնակցության պայմանները և մյուս մանրամասները` այստեղ:

Հիշեցնենք, որ 2024-2025թթ. «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի արդյունքներով կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի:

Մրցույթն անցկացվում է «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին