Ներքին 1 տարի առաջ - 10:55 15-10-2025

Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել բնակչի անասնագոմում. այնտեղ հայտնաբերվել են 12-ից ավելի մայրացու խոզ ու մոտ 120 խոճկոր՝ սատկած վիճակում. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ից 08:00-ի սահմաններում Նոր Հաճն խոշորացված համայնքի Գետամեջ բնակավայրում բնակիչները նկատում են, որ 1-ին փողոցի 20-րդ տան անասնագոմից կրակ և ծուխ է դուրս գալիս:

Պարզվում է, որ անասնագոմում, որտեղ եղել են մոտ 200-ից ավելի մայրացու խոզեր և խոճկորներ, կրակ է բռնկվել:

Բնակիչները ահազանգում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ու մինչ կժամաներ հրշեջ-փրկարարական ջոկատի խումբը, գյուղացիները՝ վարչական բնակավայրի ղեկավար Արեն Շահբազյանի գլխավորությամբ, պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն, որից հետո անասնագոմում հայտնաբերվել է 12-ից ավելի մայրացու խոզ, մոտ 170-ից ավելի խոճկոր:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները:

Թե ինչն է եղել անասնագոմում առաջացած կրակի պատճառը, պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ էլեկտրալարերի թույլ միացումը լինի պատճառը:

Դեպքի մասին տեղեկացել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ում հանձնարարականով արդեն մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները կապ են հաստատել սննդի անվտանգության տեսչության հետ, ովեքեր արդեն ժամանում են նշված վայր՝ որպեսզի օգնեն գյուղացուն՝ ամբողջը տեղափոխել դաշտամիջյան վայր, որտեղ մի քանի մետր խորությամբ պետք է փոս փորեն, այն լցնեն փոսի մեջ ու հողով փակեն, քանի որ այն այն այլևս պիտանի չէ:

Դեպքի վայրում մի քանի գյուղացիներ նշում էին, որ տուժածը մեկ խոճկորից է սկսել ու առավոտից երեկո իր արդար քրիտինքով բազմացրել է խոզերին ու այսօր նման դեպք տեղի ունեցավ.

«Ուզում ենք խնդրանքով դիմել պատկան մարմիններին, որպեսզի ինչքան հնարավոր է՝ օգնության ձեռք մեկնեն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie