Գայանե Ապինյանն ապրում է Գյումրիի Բուլվարային թաղամասում գտնվող հանրակացարանային շենքում, որը տարիների հետ վթարային շենքի աստիճան է ձեռք բերել։
Գյումրիի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի շենքը կիսախարխուլ վիճակում է գտնվում, տանիքը նորոգման կարիք ունի, շենքում տարրական կենցաղային պայմանները բացակայում են։
Նախկին ռադիոգործարանի շենքում ինը ընտանիք է ապրում, ովքեր տարբեր սոցիալական խնդիրներ ունեն։
«Ամեն անձրևից հետո էս վիճակն է, երկրի ղեկավար է, թող տեսնի՝ մարդիկ շան օրի են»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում են շենքի բնակիչները։
Մանրամասները` տեսանյութում։