Ներքին 9 ամիս առաջ - 13:52 13-10-2025

Երևանի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Երևանի Պեյո Յավորովի անվ․ թ․ 131 հիմնական դպրոցում, լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՆԳՆ–ից։

Նշվում է, որ մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը տեղի ուժերով մարվել է։
«Ահազանգ է ստացվել, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը հրդեհը տեղի ուժերով մարվել է։ Կազմակերպվել է տարահանում»,- հայտնել են նախարարությունից։
Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը լրատվամջոցներին տեղեկացրել է, որ վնասված երեխաներ չկան։

Ամենից շատ դիտված