Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 12:12 13-10-2025

Այսօր եկամուտների ու ատկատների հաշվարկի ու վերահաշվարկի սրբազան օրն է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

Չկայացածները

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել «Հին քաղաք» նախագիծը, որի արդյունքում պետք է ավերվեր ու ձևախեղվեր Հանրապետության հրապարակի մակերեսը: Ճարտարապետները մի կերպ համոզեցին, որ չի կարելի նման բան թույլ տալ ու հետ կանգնեցրին լայվ մտնող իշխանավորներին: Հետո անցան Հանրապետության հրապարակի շենքերը ծակծկելու գործողություններին, սրբատաշ քարերը վերածելով փոշու զանգվածի: Կրկին բողոքներ ու ոչ մի պատասխանատվություն, ոչ մի պատիժ:

«Հին քաղաք» նախագիծը դորդուբեշ անելուց հետո կպան «Ակադեմիական քաղաք» կոչված երիտասարդական համակենտրոնացման ճամբարի զուլում նախագծին: Վերջին տվյալներով «Ակադեմիական քաղաք»-ի հետքերը նկատելի են եղել Գորիսի մատույցներում:

Հետո անցան «հիմնավերանորոգման» անվան տակ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը քարուքանդ անելու ծրագրին ու այս անգամ էլ ճարտարապետներն ու հազարավոր ՀՀ քաղաքացիներ ասեցին «մի´ արեք, սա վերանորոգում չի»:

Բայց ՔՊ-ի համար ընկրկելն ու սխալների ընդունումը հավասարազոր է մահվան դատավճռի, ուստի մինչև վերջ պատրաստ են գնալ: Չէ՞ որ իրենցն է «դատաիրավական համակարգ» կոչվածը, որտեղ տակավին չի հայտնվել գեթ մեկ դատավոր, ով խիզախություն կունենա հայտարարելու, որ հենց ինքն է այն դատավորը, որը չի կատարի «Նիկոլ Փաշինյանի ասածը»:

Համակարգն ամբողջությամբ դեռևս չի նկատել ծայրագույն հանցագործության` արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության մեջ իր մեղսակցության մասին Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանանքը և տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ դատաիրավական համակարգում չկան Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կամ միգուցե կան, բայց հիշողությունը դարձել է սակարկելի է, այնպես ինչպես սակարկելի են մեղմացուցիչ հանգամանքներն ու քրգործի հոդվածի թվի ընտրությունը:

Երեկ տասնյակ հազարավոր երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր շնչեցին պլաստիկի թունավոր գազերի արտանետումներ ու չգիտակցելով թունավորվեցին, քանզի նորմալ երկրում նման կարգի բռնկումներն ու օդի աղտոտության մակարդակը հաշվի առնելով, արտակարգ դրություն կհայտարարվեր, քաղաքացիներին կոչ կարվեր առժամանակ դուրս գալ քաղաքի տարածքից կամ մնալ տանը` կանխարգելիչ քայլեր կատարելու ցուցումներով: Բայց ինչպե՞ս կարելի է տապալել նախապես արված ֆինանսական բաշխումների ու վերաբաշխումների համալիր ծրագիրը: Բեմերն արդեն դրված էին…

Իսկ այսօր, ավանդույթի համաձայն եկամուտների ու ատկատների հաշվարկի ու վերահաշվարկի սրբազան օրն է: Պետք է դիմանալ, մինչև հանրությանը հերթական լուսավոր ու խինդառատ տոն կպարգևեն Ամանորի կապակցությամբ:

Իսկ մենք կարձանագրենք, որ պետականության մահվան գլխավոր ցուցիչներից մեկն այլևս դարձել է ճոռոմ ու ատկատաշատ փառատոնների կազմակերպումն ու ու մեր մարզիկների հաղթանակների վրա քաղաքական միավորներ շահող ու ինքնահաստատվելու փորձ կատարող իշխանությունները, որոնց միակ նորամուծությունը «խաղաղություն» կոչվող տանգոն է` որը տակավին պարում են առանց զուգընկերոջ…

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը