Ներքին 1 տարի առաջ - 22:44 10-10-2025

ԲՀԿ Շիրակի կանանց խորհրդի նախագահին շարունակում են ապօրինի կալանքի տակ պահել

Oragir.News-ի տեղեկություններով՝ ԲՀԿ Շիրակի կանանց խորհրդի նախագահին Հասմիկ Վիրաբյանին շարունակում են ապօրինի կալանքի տակ պահել։ Oragir.News-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ այսօր հերթական դատական նիստի օրն էր։

Oragir.News-ի տեղեկություններով` այս նիստից հետո չի փոխվել խափանման միջոցը, մինչդեռ քննարկվելու էր տնային կալանքը վերացնելու հարցը։

Հիշեցնենք, որ արդեն 3 ամիս է՝ Հասմիկ Վիրաբյանի ազատությունը սահմանափակված է, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը(հաշվի է առնվել 3 անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը)։

Հասմիկ Վիրաբյանի նկատմամբ հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ նա զբաղեցրեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսնակի պաշտոնը։ Վիրաբյանին մեղսագրվում է բարեգործության անվան տակ գումարի յուրացումը։

Բանն այն է, որ Հասմիկ Վիրաբյանը ընդառաջ գնալով արցախյան պատերազմում զոհված զինծառայողի մոր խնդրանքին, Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի միջոցներով փորձել է իրականացնել զինվորի պուրակի կառուցապատման աշխատանքներ, որն այս դեպքերով պայմանավորված կիսատ է մնացել։ Աշխատանքների ավարտը նախատեսված էր այս տարվա նոյեմբերի 9-ին։

Oragir.News-ը այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից, ով տեղյակ է Հասմիկ Վիրաբյանի գործունեությունից։

«Լսել եմ, որ տնային կալանքի մեջ է, ցավալի է, որ այսօր բոլոր ցավ կիսող մարդիկ անցնում են քրեական գործով, կամ հետապնդվում են ու վարկաբեկվում։ Հասմիկ Վիրաբյանը մշտապես մասնակցել է տարբեր սոցիալական աջակցման ծրագրերի և օգնել և արցախցիներին և տարբեր մարզերի կարիքավոր և բազմազավակ ընտանիքների։ Պուրակի մասին մասնակի լսել եմ, բայց մանրամասների չեմ տիրապետում, միայն գիտեմ, որ բարեկարգման աշխտանքներ էին արվելու։ Պուրակը գիտեմ, որ վերաբացվելու էր պատերազմի 5-րդ տարելիցին` նոյեմբերի 9-ին»,-հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:

Նշենք, որ Հասմիկ Վիրաբյանը, նախքան քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնն զբաղեցնելը, ակտիվ հասարակական գործունեություն է ունեցել, Շիրակի մարզում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացրել։ Դասավանդում է նաև Շիրակի պետական համալսարանում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie