Բաստիոն 9 ամիս առաջ - 21:00 10-10-2025

Բաստիոն. Ընտրություններով հնարավոր չէ հանգուցալուծել ճգնաժամը, միակ ելքը կատարսիսն է. Արմեն Աշոտյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Նրա հետ քննարկել ենք մի շարք արդիական և ուշագրավ հարցեր, մասնավորապես այն, որ մեր հասարակության կրթական մակարդակը բավականին ցածր է, ինչի արդյունքում հասարակության մի լայն զանգված շարունակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին:

Ըստ Աշոտյանի՝ այս ցավալի իրավիճակի մեղավորը յուրաքանչյուրն է՝ իր չափով, ինչը էական տարբերվում է Փաշինյանի՝ «բոլորն են մեղավոր» արտահայտությունից:

Խոսել ենք կրթական համակարգի՝ կրթության էության, խնդիրների մասին՝ համեմատելով այն ժամանակվա և ներկայիս կրթական համակարգերը:

Ըստ Աշոտյանի՝ Փաշինյանի հայտնի արտահայտություններից մեկի՝ «լավ սովորիր, որ լավ ապրես»-ի հեղինակն իրականում ինքն է, բայց ոչ այն պարզությամբ, որ այսօր է ներկայացվում. Նիկոլը առաջ է տանում ստամոքսային թեզը, բայց կրթությունը դրա մասին չէ:

Անդրադառնալով երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակին՝ ՀՀԿ փոխնախագահը տվյալներ ներկայացրեց. վիճակագրության համաձայն՝ այժմ Հայաստանում 500.000 աղքատ մարդ կա, մինչդեռ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ծայրահեղ աղքատությունը գրեթե ամբողջությամբ վերացել էր, իսկ աղքատության ընդհանուր մակարդակը՝ նվազել:

Աշոտյանը վստահեցնում է, որ 2-րդ ու 3-րդ նախագահների ժամանակ Հայաստանի տնտեսական ազատությունների ցուցանիշը թոփ էր. մենք համարվում էինք տոտալ ազատ երկիր, սակայն հիմա բոլորովին հակառակ իրավիճակն է:

Հաղորդման ընթացքում հնչեց այն միտքը, որ Սերժ Սարգսյանի իշխանության ամենամեծ սխալը թերևս հայագիտության ոլորտը չզարգացնելն է եղել, ինչի հետ Աշոտյանը համամիտ չէր:

Իսկ հարցին՝ ինչո՞ւ նախկին նախագահները ի վերջո չեն բանավիճում Նիկոլ Փաշինյանի հետ, Արմեն Աշոտյանն ասում է՝ Նիկոլն ո՞վ է, նրա հետ բանավիճելու ոչ մի թեմա չկա:

Քննարկվել են նաև ուշագրավ այլ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ